07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Բերման են ենթարվել 3 հոգի, այդ թվում Սյուզան Սիմոնյանը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացից քիչ առաջ 3 անձ է բերման ենթարկվել:

Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին սատարելու համար նրա համախոհները հավաքվել են դատարանի առջեւ, որտեղ այժմ քննվում է Սեֆիլյանին կալանավորելու հարցը:

Թե ինչու են բերման ենթարկվել երեք անձ, դեռեւս հայտնի չէ: Նշենք, որ ցուցարարները հանգիստ կանգնած են եղել, երբ նրանց են մոտեցել ոստիկաններ եւ միանգամից բերման ենթարկել: Բերման ենթարկվածների թվում է հայ կանանց ճակատի անդամ  Սյուզան Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին հունիսի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ