04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ըմբիշ Գևորգ Խումարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Մեկնարկային օրը մրցագորգ էին դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ  պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի անդամ Գևորգ Խումարյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում 10:8 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսնադր Խրուշինին: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0:9 հաշվով պարտվել էր վրացի մրցակցին: Սփոփիչ գոտեմարտում Խումարյանը 5:4 հաշվով առավելության էր հասել հունգարացի Էրիկ Տորբայի նկատմամբ:

Սերգեյ Սիմոնյանը (55 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) պարտվեցին բրոնզե մեդալների համար պայքարում, իսկ 96 կգ քաշային Վարշամ Մակարյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:

Հունիսի 22-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 60 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ