15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նշանակալի է Էռնեկյանի ավանդը. Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին:

Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հանդիպման պատեհ առիթով եւս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ եւ ուրախությամբ են արձագանքում արտերկրում ապրող մեր հայրենակիցների՝ տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին, քանզի նրանց նվաճումները պատիվ ու բարի համբավ են բերում համայն հայությանը` նպաստելով նաեւ երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Հայ-արգենտինյան բարձր մակարդակի հարաբերությունների կայացման գործում, նախագահի գնահատմամբ, նշանակալի է արգենտինահայ համայնքի ակնառու գործիչների, այդ թվում՝ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի ավանդը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արգենտինայի Ազգային բանկի նախագահի այցն իր նպաստը կբերի Հայաստանի եւ Արգենտինայի բանկային համակարգերի միջեւ սերտ համագործակցության ծավալմանը:

Զրուցակիցները մեծապես կարեւորել են նմանօրինակ այցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերություններին եւ լավ հնարավորություն ընձեռում քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր:

Կառլոս Մելքոնյանը ՀՀ նախագահին է փոխանցել Արգենտինայի Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիի ջերմ ողջույններն ու հայ-արգենտինյան հարաբերություններն ավելի խորացնելու եւ ամրապնդելու նրա մեծ ցանկությունն ու պատրաստակամությունը:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի իշխանությունների եւ ժողովրդի ծանրակշիռ ավանդը:

Սերժ Սարգսյանը եւ Արգենտինայի Ազգային բանկի նախագահը Հայաստան-Արգենտինա փոխգործակցության համատեքստում առանձնակի կարեւորել են առեւտրատնտեսական կապերի խորացումն ու ակտիվացումը: Նրանք համակարծիք են եղել, որ այդ հարցում զգալի դեր կարող է ունենալ Արգենտինայի Ազգային բանկը:

Կառլոս Մելքոնյանը նշել է, որ Հայաստան այցելությունն իր համար  ոչ միայն կարեւոր է մասնագիտական եւ արարողակարգային տեսանկյունից, այլեւ անչափ հուզական է՝ նկատի առնելով, որ այցելել է իր նախնիների երկիր, որտեղից նրանք անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության հետեւանքով ապաստան են գտել հեռավոր Արգենտինայում: Արգենտինայի Ազգային բանկի նախագահը հպարտությամբ է խոսել իր երկրում բնակվող հայերի մասին, ովքեր, նրա խոսքով, մեծ հարգանք եւ հեղինակություն են վայելում արգենտինյան հասարակության մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ