25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Լևոն Մկրտչյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը արգելեց  Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին գույք նվիրաբերել Գավառի պետական համալսարանին: Նշենք, որ Լևոն Մկրտչյանը ներկայացնում էր «Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, գույք նվիրաբերելու և գույք տրամադրելու մասին որոշման նախագիծը: Վարչապետը հետաքրքրվեց թե ինչո՞ւ են պետական գույքը նվիրում: «Ինչի՞ համար եք նվիրաբերում, պետական գույքը պետք […]

Հարուստ զոքանչներ

«Եկե՛ք դուրս գանք փողոց, միջին քաղաքացուն էլ հարցնենք,  ասենք՝ ովքե՞ր են մոնոպոլիստները: Պետք չէ այդ հարցը դնել Արտակ Շաբոյանի առաջ: Այդ մասին բոլորը գիտեն, – ԱԺ նիստի ընթացքում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: -Մոնոպոլիստները միշտ զարտուղի ճանապարհներ են փնտրում, որպեսզի փորձեն ապացուցել, թե իրենց դիզած միլիոնները ձեռք են բերվել օրինական ճանապարհով կամ էլ իրենց […]

Ազատվել են պաշտոնից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտե­սության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և  Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղա­տնտե­սության նախարարի տեղակալների պաշտոններից։

Վարչապետը ժամանակ տվեց

Կառավարության այսօր` հունիսի 9-ին հրավիրված  նիստում վաչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց 10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքեաների կրճատման գործընթացը: Վարչապետը ներակայացրեց  այն ավտոմեքենաների ցանկը, որոնք պետք է կրճատվեն: Կառավարությունը որոշում ընդունեց  կառավարության աշխտակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցներն ու 3 միավոր սարքերը հետ վերցնել և ամրացնել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ […]

Նահանջի համար հող են նախապատրաստում. Առավոտ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` առաջիկայում սպասվող հանդիպումից աոաջ հեռակա բանավեճ է ծագել երկու նախագահների միջեւ: «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համա­ժողով» խորագրով միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վի­րավորական ու ցինիկ հայտարարություննե­րով էր հանդես եկել Հայաստանի ու ան­ձամբ ՀՀ նախագահ Աերժ Սարգսյանի հասցեին: Երեկ ՀՀ նախագահի նստավայ­րում Չեխիայի Հանրապետության նախա­գահ Միլոշ Զեմանի […]

Տեղ չկա /վիդեո/

«Սամվել Բաբայանը շատ հայրենասեր տղա էր: Եթե անգամ պատերազմական հանգիստ փուլում որոշ բացթողումներ ունեցավ՝ չի նշանակում, որ նա դադարեց հայրենասեր լինել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: «Մարդը պարտքեր ու խնդիրներ ուներ ու դրա պատճառով Ռուսաստան էր գնացել, բայց չեմ կարծում, որ նա հայրենիքի հանդեպ […]

Ձգե՞լ, թե՞ չձգել

«Վարչապետի հայտարարությունից հետո արդեն իսկ առաջին քայլը կատարվել է։ Մեքենաների կրճատման հետ կապված՝ քննարկումներ եղան նույնիսկ։ Այդ հայտարարությունից հետո բազմիցս առիթ է եղել ասել, որ եթե շատերը մտածում են՝ այդ ամենը շատ արագ զգալու են,  կներեք, բայց դա այդպես չէ։ Նույն այդ մոնոպոլիաների, գոտիները ձգելու ու մնացած խնդիրների հետ կապված՝ ժամանակ է պետք, որ կարողանանք […]

Ռուսաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղում նոր «գրոհի» են պատրաստվում. 168 Ժամ

Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու ամիս անց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին նոր նրբերանգներ են ի հայտ գալիս: Քառօրյա պատերազմի ընթացքում տապալված ռուսական դիվանագիտությունը կարծես նոր թափ է առնում Գերմանիայի և Ադրբեջանի օգնությամբ: Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական համանախագահությունն ակտիվ հրապարակային աշխատանքի անցավ քառօրյա պատերազմի օրերին: Նախկինում բոլորովին աչքի չընկ­նող ռուս համանախագահ Իգոր Պոպովը […]

Ով կդառնա քավության նոխազ. Հրապարակ

Այն պահից սկսած, Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց գյուղնախարարությունում փոխնախարարների հավանական կրճատումների մասին, այդ գերատեսչությունում «գիր-ղուշ» են գցում` պարզելու, թե ով է լինելու կրճատվո­ղը: Նախարար Սերգո Կարապետյանը, ինչպես հայտնի է, 5 տեղակալ ունի`նա­խարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան, Գառնիկ Պետրոսյան, Ռոբերտ Մակարյան, Սամվել Գալստյան, Արմեն Հարությունյան: Ըստ մեր աղբյուրի, կա­ռավարությունում որոշել են կրճատել նրանց, որոնք «հին» […]

Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է մեջլիսի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրենքը: «Թուրքիայի Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին» օրենքը հնարավորություն է ընձեռելու դատական հետապնդում իրականացնել բոլոր այն պատգամավորների նկատմամբ, ում վերաբերյալ դատական մարմինները հետաքննություն կիրականացնեն որևէ գործով: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այս պահի դրությամբ մեջլիսի պատգամավորներից 152-ի նկատմամբ տարբեր օրինախախտումների համար իրավական գործընթաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի