18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Երբ Հայաստանում պատերազմ սկսեց, Էդվարդ Նալբանդյանը թողեց, գնաց Փարիզ»

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ կադրային փոփոխությունները ոչ մի դրական արդյունքի չեն բերում, նապընտրելի է փոփոխել համակարգը: Այս մասին նա խոսեց այսօր <<Հենարան>> ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո անընդհատ լուրեր են շրջանառվում, որ նախարարների մեծամասնությունն էլ է լքելու իրենց պաշտոնները: Հատկապես շրջանառվում են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների անունները:

«Այն ժամանակ, երբ Հայաստանում պատերազմ սկսեց, Էդվարդ Նալբանդյանը թողեց, գնաց Փարիզ: Հույս ունեմ, որ եթե այդ նախարարը փոխվի, ավելի կարող է ակտիվանալ մեր արտաքին քաղաքականությունը, սակայն ինչքան էլ նոր նախարար լինի, նրա դիրեկտիաները տալիս է Նախագահը»,-ասաց Աղասի Ենոքյանը: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ապա քաղաքագետը հիշեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ի հայտ եկան պաշտպանության ոլորտում եղած բազում խնդիրները:

«Տեսանք, թե ինչքան վատ է աշխատել մեր պաշտպանությունը, բայց այդ ամենի համար մենք 20 տարի ժամանակ ունեինք: Տեսանք տանկեր, որոնք տեղից չէին շարժվում, որովհետև սալյարկա չունեինք, իսկ իրենք միջին օղակի մի քանի գեներալներ հանեցին, ու կարծում են, որ այդպես հարցը լուծվել է»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ