15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դաշնակցության» պորտֆելները չեն պակասի. Ա. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է` «Դաշնակցության» նախարարական պորտֆելները նոր Կառավարությունում չեն պակասելու: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ քայլով իշխող կուսակցությունը փորձում է բարձրացնել իր վարկանիշը, Արմեն Ռուստամյանն ասաց, որ դա բնական չէ, սակայն եթե մարդիկ իրենց վարկանիշի համար նման բան են անում արդեն լավ է. «Ժամանակին մենք ունեցել ենք իշխանություններ, որ թքած ունեին իրենց վարկանիշի վրա: Համարում էին, որ իրենց դեմ խաղ չկա, ինչ ուզեն կանեն: Հիմա հասկացել են, որ եթե ուզում են պահպանել իրենց դեմքերը, պետք է համապատասխան վարկանիշ ձեռք բերեն: Դա նորմալ երևույթ է: Ժողովրդավարական պրոցեսները հենց դա են պահանջում»:

Դիտարկմանը, թե փոփոխություններ շատ են լինում, սակայն արդյունքը նույնն է, Արմեն Ռուստամյանն ասաց, որ պետք է փոխվի նաև բովանդակությունը և իրենք անձերի փոփոխության հետ հույսեր չեն կապում. «Մենք ասել ենք, որ խաղի կանոնները պետք է փոխվեն, հարաբերությունները իշխանության մեջ փոխվեն: Դա հաստատ փոխվելու էր 2017 թվականից, երբ սահմանադրությունը ուժի մեջ մտներ. հիմա հարց է առաջնում՝ ինչի՞ հիմա չսկսել: Փոփոխություններն այսօր սկսելը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս ընտրություններում հաջողելու: Ինչո՞ւ ոչ, հենց դա էլ պետք է նպատակ լինի, ոչ թե մտածեն, որ ընտրությունները կանխորոշված են»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ