24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Հույս ունենք, որ Կ. Կարապետյանը չի ենթարկվի «Կրեմլի» ճնշումներին. Ա. Սադոյան (վիդեո)

Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը ցավալի է համարում, որ երեք նախագահներիի դեպքում արդեն ունեցել ենք 13 վարչապետ: «Հանրային խորհուրդն ուզում է  առաջարկել բոլոր քաղաքական ուժերին, որ եթե քաղաքական ծրագրեր, ասելիք ունեն, սրանից էլ հարմար առիթ, թող ներկայացնեն: Հիմա կասեն` միևնույնն է, չեն անելու: Ախպեր ասեք, թող չկիրառվի, բայց թող ժողովուրդն իմանա»,-այսօր «Հենարան» ակումբում  ասաց Ա. Սադոյանը: Հարցին, թե ինչով է պայմանավորված վարչապետի թեկնածուի պաշտոնում հենց Կարեն Կարապետյանի ընտրությունը, նա պատասխանեց.

«Որևէ լուրջ հիմնավորում չի տրված: Ասվում է, որ Կարեն Կարապետյանը քաղաքապետ եղած ժամանակ բավական լայն համագործակցության մթնոլորտ է փորձել ստեղծել, իսկապես  ժողովրդի մեջ էլ բողոքներ չկան քաղաքապետի գործունեությունից այդ ժամանահատվածում, նա կառավարելու փորձ ունի: Ես չգիտեմ նրա գաղափարական համոզմունքները»: Քաղաքական գործիչը շեշտեց, որ «Հայռուսգազարդի» նախկին տնօրենը չէր կարող «Կրեմլի» սրտով չլինել.

«Բայց հույս ունենք, որ չնայած դրան Կարեն Կարապետյանը չի ենթարկվի «Կրեմլի» ճնշումներին»,-ասաց նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ