12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բոլոր վարչապետներն էլ խոստումներ են տվել. Անուշ Սեդրակյան

«Երբ մենք խոսում ենք հրաժարականների մասին, բայց մոռանում ենք այն իրադարձությունները, որ ապրիլից մինչեւ հուլիս եղան Հայաստանում, դա եւ ապրիլյան պատերազմն է, եւ սահմանային բախումները, եւ «Սասնա ծռերի» երեւույթն էր: Այդ բոլոր երեւույթները փաստում են, որ Հայաստանում հասունանում է սոցիալական դժգոհությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։

 

Բանախոսը շեշտեց՝  վարչապետի պաշտոնանկությամբ,   իշխանությունը փորձում է մինչեւ ընտրությունները հասարակական դժգոհությունը վերածել  հասարակական սպասման։

«Բոլոր վարչապետները, որ եկել եւ սկսել են իրենց պաշտոնավարումը, խոսք են տվել, որ պայքարելու են մենաշնորհների դեմ եւ լուծելու են, այսպես կոչված, ռեսուրսների սպառման թափանցիկության խնդիրը՝ մոռանալով ասել, որ Հայաստանում թե՛ մենաշնորհները, թե՛ ռեսուրսներին տիրապետող խմբերը խիստ թափանցիկ անվանական խմբեր են: Եթե վարչապետը սկսի կոնկրետ անվանական տալ մենաշնորհներ ունեցողների անունները եւ նրանց դեմ պայքարի մեթոդները, ես կհավատամ, որ Հայաստանում նոր տնտեսական լիազորություններով եւ ազատություններով ինչ-որ փոփոխություն կլինի»,-ասաց Անուշ Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ