11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բեռլինն անհանգստացած է ԼՂ-ում բռնության նոր աճի դեպքերից

Բեռլինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բռնության նոր աճի դեպքերից: Նման հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, գրում է РИА Новости-ն։ «Մենք մեծագույն տագնապով ենք ընդունում ապացույցները, որոնք ցույց են տալիս, որ ռազմական լարում կա հակամարտության կողմերի շփման գծում: Որպես ԵԱՀԿ-ի նախագահ, մենք երկու կողմից հետեւողականորեն կոչ ենք անում քայլեր ձեռնարկել նոր լարվածությունից խուսափելու համար», — ասել […]

Ինչու որոշեցին զոհաբերել Միհրան Պողոսյանին. Հայկական Ժամանակ

ԱՆ Դատական ակտերի Իարկադիր կատարման արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից Պանամայի օֆշորային գոտում ընկերություն գրանցելու փաստը վաղուց է հայտնի եղել Հայաստանի իշխանություններին: Պողոսյանը փորձել Է իր ստվերային եկամուտները թաքցնել ոչ միայն հարկայինից, այլեւ իշխանությունից: Հայտնաբերելուց հետո իշխանությունները փորձել են պատժել Միհրան Պողոսյանին ոչ թե օֆշորում ընկերություն ունենալու, այլեւ իրենցից եկամուտները թաքցնելու համար, բայց նրա […]

Մենք ուշացել ենք, պետք էր դեռ անցյալ տարի ճանաչել Ցեղասպանությունը. Բունդեսթագի փոխնախագահ

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթը թեմայի շուրջ զրուցել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի հետ: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ», Ռոթը ասել […]

ԼՂ ճանաչումը պարտության կմատնի Մոսկվայի գլխավոր տարածաշրջանային ծրագիրը․ 168 ժամ

«Չեմ կարծում, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա փորձ Է՝ օգտագործել այս խաղաթուղթը՝ Ադրբեջանին նոր ագրեսիայից զերծ պահելու նպատակով, ինչը, սակայն, քիչ արդյունավետություն կունենա։ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դժվար թե այդքան «վախեցնում» Է ու ետ կպահի հարձակման նոր փորձերից։ Ընդհակառակը, պատրաստ գտնվելու դեպքում Բաքուն կարող Է հպրձակվել` ուշադրություն չդարձնելով՝ Հայաստանը ճանաչե՞լ […]

Երբ Բաղդասարովը կվճարի․ Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն սնանկանալուց հետո դեռեւս չի մարել իր պարտքերը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» պարտատերերի ցուցակում առկա են 122 ֆիզիկական անձ եւ 27 ընկերություն: Ավիաընկերության միայն դոլարով արտահայտված պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, իսկ դրամով պարտքերի շարանը վերջ չունի: «Արմավիա»-ն պարտավորություններ ունի նաեւ պետբյուջեի առջեւ, որոնք կազմում են 31 միլիարդ 357 […]

Զերծ մնալ այդ խելահեղ մտքից. Տեր-Պետրոսյանը նախազգուշացնում է

ilur.am  -ը ներկայացրել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակումը ԼՂ ճանաչման շուրջ: Ստորեւ կարդացեք հոդվածը: Կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու […]

Արցախի ճանաչման գործընթացն արդեն մեկնարկել է

‹‹Արցախի ճանաչման գործընթացը  կարևոր երևույթ է, որն արդեն իսկ մեկնարկել է: Դա կարևոր է տարածաշրջում խաղաղության  պահպանման տեսանկյունից:  Այս գործընթացը մեսիջ է պարունակում: Արցախն ու ՀՀ-ն հակված են բացառապես այն տարբերակին, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով:  Բայց եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները,  ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ […]

Տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը խորհրդին է ներկայացրել «ՀՀ-ում ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության՝ «Մինչև 2030թ. Կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում մշակված հայեցակարգը: Մասնավորապես, հայեցակարգով նախատեսվում են կայուն զարգացմանն ուղղված միջոցառումներ ու ծրագրեր […]

Շրջանառությունից դուրս է բերվել զորակոչից տարկետման իրավունքը հանելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին շրջանառությունից հանվել է «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Սահմանային լարվածության այս օրերին տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հանել պարտադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի