15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պնդում եմ, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չունենք. Գլխավոր դատախազի թեկնածու

Ազգային ժողովում այսօր կայացավ  Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ։

Խորհրդարանի նոր նստաշրջանի աշխատանքների մեկնարկից հետո, խորհրդարանը նախ պետք է ընդունի նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականը, հետո կազմակերպի նոր գլխավոր դատախազի ընտրությունները։ Մինչ ընտրությունները դատախազի թեկնածուն օրենսդիրներին պետք է ներկայացնի իր ծրագիրը եւ պատասխանի պատգամավորներին հուզող հարցերին։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանն օգոստոսի 4-ին էր գլխավոր դատախազության Կոլեգիայի նիստում հայտարարել իր հրաժարականի մասին ու տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում դատախազի իր լիազորությունները:

Դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանին կալանավորել են ոչ թե զինված խմբին հաց տանելու համար, այլ օրեր շարունակ նրանց մոտ գտնվելու և իր գործունեությամբ նրանց օժանդակելու համար: «Նրան մեղադրանք է առաջադրվել զինված խմբին օժանդակելու համար: Նրա մեղադրանքի նկարագրությունը չի արտացոլվում հաց տանելով: Նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ եւ տեղում իր համապատասխան գործունեությամբ ապահովել է զինված խմբի հանցավոր գործողության արդյունավետությունը: Հաց տանելը չի կարելի մարդկայնորեն սխալ կամ վատ բան համարվել, բայց կոնկրետ իրավիճակում մենք չունեինք սովի մեջ մեռնող մարդիկ եւ կոնկրետ այդ անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում ոչ հաց տանելու համար եւ հաց տանելը չի դատապարտվել»,-ասաց նա:

Ա. Դավթյանը նաև հայտարարել է, որ քաղաքական դրդապատճառներով ձերբակալումներ չունենք մեր երկրում. ցանկացած կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով: «Իհարկե պնդում եմ, որ քաղբանտարկյալ չունենք: Իսկ ով է ասում, որ ունենք քաղբանտարկյալներ: Որքանով ես իմ աշխատանքային գործունեությամբ ներգրավված եմ եղել այդ որոշումների կայացմանը, դրանք կայացվել են բացառապես օրենքով նախատեսված հիմքերով և կարգով»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ