15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չխնայեց

Հովիկ Աբրահամյանի հրաժարական  իր որոշումն է եղել, և նա է Սերժ Սարգսյանին այդ առաջարկով հանդես եկել:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա   շեշտեց՝  վարչապետը ոչ միայն ելույթներում, այլևս անձնական խոսակցությունների ժամանակ հայտարարել է, թե հրաժարականն իր որոշումն է եղել, քանի որ տնտեսության զարգացման տեմպերն իրեն չեն գոհացնում:

«Գաղտնիք չէ, որ այս 2 տարվա և մի քանի ամսվա ընթացքում Հովիկ Աբրահամյանն իրեն չխնայեց, բայց այն բոլոր մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական, ներքին, արտաքին, ռազմական, հասարակության բևեռացումը և տնտեսական բարեփոխումների տեմպերը նրան չէին բավարարում, և ինքն իր մեջ ուժ գտավ, որպեսզի հրաժարականի դիմում ներկայացնի: Ֆիքսեմ, որ ոչ բոլորի մոտ է այն ուժը, որ ինքնակամ հրաժարական տա վարչապետի պաշտոնից: Դա եղել է բացառապես իր որոշումը և ինքն է մտել նախագահի մոտ ու այդ առաջարկով հանդես եկել»,- ասաց Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ