18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այնտեղ, որտեղ տոն են տալիս հարբած ու չգիտեմ ինչ օգտագործած մարդիկ, ես անելիք չունեմ. Փաշինյան

«Խորենացի փողոցում  պրոցեսները ո՛չ ղեկավարելու, ո՛չ կոորդինացնելու հավակնություն չունեմ», – հատուկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Արձագանքելով ցուցարարների ու Սասնա ծռերի այն մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանը բանակցում է իշխանությունների հետ, Փաշինյանը հայտարարեց, որ այս օրերին իր բոլոր զրույցները, հեռախոսազրույցները իշխանության ներկայացուցիչների հետ մշտապես ներկայացվել են հանրությանն ու լրագրողներին: Ինքը որեւէ բանակցության չի մասնակցում, […]

Ես ապավինում եմ Աստծուն եւ բոլորիս բանականությանը․ Շարմազանով

«Ժամանակը չէ խոսել ներքաղաքական խնդիրների մասին, որոնել պատճառահետեւանքային կապ, ժամանակն է խաղաղ հանգուցալուծմամբ ավարտել այս ամենը: ՀՀԿ նիստից հետո լրագրողների հարցին, թե որն է այս իրավիճակի պատճառը, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցին՝ այնուամենայնիվ ինչի՞ շուրջ են բանակցում եւ արդյոք Սասնա ծռերի պահանջներն ընդունելի՞ են, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարծում, որ բանակցությունները,  քննարկումները լրագրողների […]

Նախագահն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և մեծապես կարևորել կոնգրեսական Կոստայի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ուրույն դերակատարում է վերապահված միջխորհրդարանական կապերին, որոնք այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ տնտեսական համագործակցության […]

ՀՀԿ-ն բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելու է՝ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար /վիդեո/

‹‹Վերջին 5 օրերի ընթացքում Էրեբունի վարչական շրջանում տեղի են ունեցած դեպքերը մտահոգիչ են:  ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է:  Տեղի է ունեցել ողբերգություն: Մենք կորցրել ենք մեր երկրի պաշտպաններից մեկին: Այս պահին ուզում եմ ցավակցությունս հայտնել գնդապետ Վանոյանի ընտանիքին: Այսօր մեր խնդիրն է՝ բանակցությունների միջոցով հասնել խնդրի խաղաղ հանգուցալուծման: Մեր ուժային կառույցներն այսօր, երեկ և […]

‹‹Այդ երևույթն անընդունելի է››

  ‹‹Մենք պիտի ամեն ինչ անենք, որ խաղաղ հանգուցալուծման հասնենք: Այդ երևույթն անընդունելի է››, – անդրադառնալով Երևանում ‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Վերջինս շեշտեց՝ բռնությունը լավ բանի չի հանգեցնի: ‹‹Իշխանության ու զինված ջոկատի ներկայացուցիչները, կարծում եմ, պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն և քննարկեն հարցերը, որպեսզի արյուն […]

Բոլոր խոսքերը մնում են «ձայն բարբառո հանապատի». Մարտին Վարդազարյան

«Ես դեմ եմ բոլոր ուժային միջոցների կիրառմանը՝ ինչ-որ նպատասկի հասնելու համար», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Վերջինս շեշտեց՝ թեև մտավորականները բարձրաձայնում են  Երևանում տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ, խաղաղության կոչեր են անում,  այդուհանդերձ,  կարծես լսող չկա: Բոլոր խոսքերը մնում են «ձայն բարբառո հանապատի», – ասաց Մարտին Վարդազարյանը:  

ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է տարածել երեւանյան դեպքերի մասին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցած դեպքերի մասին, որում մասնավորապես ասվում է, որ  քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է։ Հայտարարության մեջ նշվել է, որ իրենք իրենց զորակցությունն են հայտնում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: «Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք […]

Ռուսաստանը հեղաշրջման փորձից ժամեր առաջ այդ մասին տեղեկացրել է Թուրքիային

Ռուսաստանը ռազմական հեղաշրջման փորձից ժամեր առաջ այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ հղում անելով Իրանի պետական «Fars» լրատվական գործակալությանը: Նշվում է, որ Անկարայում գտնվող որոշ դիվանագիտական աղբյուրներ մամուլին տեղեկություններ են հայտնել, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը թուրքական հետախուզական ստորաբաժանումներին տեղեկացրել է սպասվող  հեղաշրջման մասին: Նույն […]

Թուրքիայում 3 ամսով հայտարարվել է արտակարգ դրություն

Անկարայում կայացած ազգային անվտանգության խորհրդի ու դրան հաջորդած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հայտարարել է արտակարգ դրություն 3 ամսով: Իրավական հիմնավորման համար վկայակոչվել է Թուրքիայի սահմանադրության 120-րդ հոդվածը: Նման քայլին դիմելը երկրի ղեկավարը մեկնաբանել է ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետևանքները հաղթահարելու, սպառնալիքը լիարժեքորեն վերացնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու նպատակով: Ինչպես հայտնում է թուրքական […]

Եղբայրնե՛ր, եկե՛ք գնանք բանականության ճանապարհով. Ռոբերտ Ամիրխանյան

«Ես դատավոր չեմ, որ որևէ մեկին մեղադրեմ: Բայց հարկ է հասկանալ, որ կան երկրներ, որ ուրախանում են մեր այս վիճակից: Մեր երիտասարդները մտահոգ են մեր կյանքի համար ու այս քայլին են գնացել: Ես պատրաստ եմ գշնալ իրենց մոտ: Հարկավոր է զենքը վայր դնել: Պրոբլեմները պետք է լուծել համաձայնության միջոցով: Ազգովի կարող ենք քննարկել մեր խնդիրները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի