15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ կապ ունի Քոչարյանը. Ժողովուրդ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին կրկին Ռուսաստանի Դաշնությունում է եղել: Թերթը փորձեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե նա ինչ նպատակով է եղել Ռուսաստանում: Վերջինս նախ հաստատեց տեղեկությունները` Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանում գտնվելու մասին, այնուհետեւ ավելացրեց.

«Նա բացառապես մասնակցել է «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների արտագնա նիստին»: Ընդ որում, ոչ Մոսկվայում: Տեղեկացնենք, որ Քոչարյանը գիշերել է Մոսկվայի «Արարատ Հայաթ հյուրանոցում: Թերթի այն հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը որեւէ կապ ունի Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելու ծրագրի հետ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց.

«Բնականաբար ոչ մի կապ չունի: Խնդրում եմ չքաղաքականացնել»: Այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը ուղիներ է փնտրում իշխանության ղեկը կրկին իր ձեռքը վերցնելու ուղղությամբ, վաղուց է հայտնի: Սակայն ինչպես է նա փորձելու այդ խնդիրը լուծել, դեռ հայտնի չէ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ