26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գլխավոր պրոբլեմը. Ժողովուրդ

Կառավարության կազմի փոփոխության շուրջ քննարկումները շարունակվում են, եւ հիմնական հարցը, որ բոլորը փորձում են պարզել է, թե ինչ իմաստ ուներ ԱԺ ընտրություններից 7 ամիս առաջ կառավարություն փոխել: Ի թիվս  քաղաքական ու աշխարհաքաղաքական շատ վարկածների, գոյություն ունի նաեւ սոցիալական պատճառաբանություն, որը թերթի տեղեկություններով, կառավարության մասնագետները քննարկում են ներքին օգտագործման համար իրականացված հաշվարկների շրջանակներում:

Ըստ այդմ, այս տարվա դեկտեմբերից սկսած Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներում սոցիալական վիճակը կտրուկ սրվելու է: Այսինքն` Հայաստանի հեռավոր լեռնային գյուղերի բնակչության մի զգալի մասը նույնիսկտարրական հացի խնդիր կարող է ունենալ: Երբ այս կանխատեսումներն ամփոփվել են, ակնհայտ է դարձել, որ իրավիճակը մեղմելու միակ տարբերակը փոփոխություններով մարդկանց մոտհույս ներշնչելն է, րպեսզի դրա արդյունքում տնտեսությունը մի փոքր գոնե աշխուժանա:

Այլ կերպ ասած Կարեն Կարապետյանի կառավարությա խնդիրը լինելու է ձմռան ամիսներին Հայաստանի հատկապես հեռավոր լեռնային շրջաններում բնակչության սովի մատնվելու երեւույթները կանխելը: Եթե այդ խնդիրը հաջողվի լուծել, ապա գարնանը սպասվող խորհրդարանական ընտրություններով պայմանավորված սոցիալական վիճակը որոշակիորեն կթեթեւանա: Հայտնի է, որ ընտրությունների շրջանում Հայաստանում հսկայական գումարներ են շրջանառվում, ինչը թույլ կտա առնվազն մեկ տարվա կտրվածքով սոցիալական լարվածությունը մեղմել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ