26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Բավական դրական իմիջ ունի». ընդդիմության գնահատականը վարչապետի թեկնածուին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն անձամբ ծանոթ չէ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին, սակայն ինչպես բոլոր, այս կառավարությունից ևս դրական ակնկալիք ունի: «Դա հույս է, դեպի որը մենք գնում ենք: Անձնական տեսանկյունից բավական դրական իմիջ ունի: Ես ինքն էլ բավականին լավատեսորեն եմ տրամադրված, ամեն դեպքում նոր թիմ է գալու` նոր ծրագրերով ու նպատականերով և պիտի հաջողություն մաղթել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս հույս ունի, որ այն այն ծրագրերը, որոնք եղել են ու կան, սակայն միայն թղթի վրա են գրված, կյանքի կկոչվեն, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը կբարելավվի, որի արդյունքում էլ երկրում վիճակը կլիցքաթափվի: «Ժողովրդի, իշխանության, քաղաքական այս լարված վիճակից պետք է թոթափվել, ազատվել, որովհետև դեռևս 2017 թվականի ընտրություններն են դիմացը, և ժողովրդին պետք է հույս ներշնչել, որ ամեն դեպքում նոր կառավարությամբ գնալով դեպի ընտրությունները` ավելի լավ է լինելու: Կարծում եմ, որ սոցիալական վիճակի բարելավումը կլիցքաթափի իրավիճակը»,-նկատեց պատգամավորը:

Լ. Սարգսյանը մատնանշեց, որ Կ. Կարապետյանն իր ելույթում ասել է, որ 2 ծրագրով է հանդես գալու, որոնցից մեկն ավելի հեռանկարային է, իսկ մյուսն այս պահի համար անհրաժեշտ լուծումներ է առաջարկում: «Հուսանք, որ այդ կարճաժամկետ ծրագրի միջոցով կկարողանա որքան հնարավոր է շատ փոփոխություններ իրականացնել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ