«Եկե՛ք դրական տրամադրվենք»
«Ես խոհանոցին չեմ տիրապետում, թե քաղաքապետի պաշտոնից ինչի դուրս եկավ, բայց պետք է ասեմ, որ ունի ստորագրություն, որը որոշակիորեն դրական ընկալում ունի: Բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ մեկով ո՛չ գայթակղված ենք, ո՛չ էլ ասում ենք՝ եկավ ամեն ինչ կփոխվի: Բայց ես կարծում եմ, որ և քաղաքական մեծամասնության և ոչ իշխանական ուժերի մեջ կա մեծ պոտենցիալ, որ եթե տեսնեն տեղաշարժ կա, եկել է նոր շունչ, վստահ եմ՝ կկարողանան թիկունք կանգնել վարչապետին»,- անդրադառնալով վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Հարցին՝ Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ կրճատել ստվերը, կոռուպցիան, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, թե ճիշտ չէ կանխավ գնահատական տալ: «Եկե՛ք դրական տրամադրվենք, մտածենք, որ այլևս պետք է փոփոխություններ կատարվեն և պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում օգնել նրանց, ովքեր ցանկանում են պետության կողքին կանգնել», – եզրափակեց Ռուբիկ Հակոբյանը: