15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կույս են ուզում, կույս, որ բազմազավակ լինի, փորձ ունենա» /վիդեո/

«800 հեկտար տվել եք, ԵՏՄ մտցրել եք, էլ ի՞նչ եք ուզում, որ նորից ուզում եք գալ իշխանության», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իշխանություններին դիմեց  ԳԽ  նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Բանախոսը նշեց՝ եթե  իրավիճակը մնա այնպես, ինչպես որ կա, մեր երկրի վիճակն էլ ավելի կվատանա: «Եթե իրավիճակը մնա այսպես, 800 հեկտարներով,  կտոր-կտոր հանձնելու ենք մեր […]

Ես իմ ուժերի վրա վստահ եմ․ Վահան Բաբայան

«Կարճ ժամանակահատվածը, բնական է, կարող է խանգարել յուրաքանչյուր կուսակցության կայացմանը: Բայց էականն այն հանգամանքն է, թե ինչ քաղաքական պայմաններում է ձևավորվում տվյալ կուսակցությունը և ինչ քաղաքական նախագիծ կա։ Ամեն դեպքում՝ չէի ցանկանա  կարծիքներ հայտնել «Համախմբում» կուսակցության մասին։ Իմ համախոհների հետ նոր կուսակցություն ենք հիմնում։  Կուզեի այդ մասին խոսել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան […]

Այսօր կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները

Այսօր՝ հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ նախքան եռակողմ հանդիպումը՝ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հունիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Զրույցի ընթացքում քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության մի շարք հարցեր, անդրադարձ արվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը։

Ապագա հրամանատարների համար

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունիսի 18-ին, աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին եւ  հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի […]

Ալիեւը պայմանավորվելու չի գալիս

Ինչպես հայտնել ենք, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, ինչին կհետեւի նախագահների եռակողմ հանդիպում։ Անդրադառնալով այս հանդիպմանը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես ասաց․ «Անկեղծ ասած՝ այդ հանդիպումից լուրջ  ակնկալիքներ  չունեմ՝ կապված բանակցային գործընթացի հետ։ Դիվանագետներն արդեն շեշտում են՝ հանդիպման […]

Նախագահը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ Նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Հաշիվը նույնն է

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Օրինաց երկիրն ու ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան նախօրեին ստորագրեցին Ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ հայտարարությունը, որն, ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանի, մոտ 75 տոկոսով սահմանափակում է ընտրակեղծիքների հնարավորությունը: Այսպիսով, «4+4+4» ձևաչափով կոնսենսուսը կարծեք թե կայացած է: «Հասարակությունն անմասն մնաց այս ամենից՝ ԸՕ նոր նախագծից էլ, կոսնսենսուսի գալուց էլ: Իշխանություններն Արևմուտքի առջև ինչ-որ տեղ  ուզում են […]

ԵԽ-ի՝ Թուրքիայի մասին տարեկան զեկույցը հետ է ուղարկվել

Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը հետ է ուղարկել Թուրքիայի մասին ԵԽ-ի տարեկան զեկույցը, քանի որ այն Անկարային կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ապրիլին ԵԽ-ում 375 կողմ ձայնով ընդունված «Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը» ԵԽ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն է ուղարկվել հունիսի 17-ին: Նույն օրը՝ առանց զեկույցի հետ կապված որևէ գործընթաց իրականացնելու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի