12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Կարապետյանը նոր դեմքեր կբերի Կառավարություն»

Կարեն Կարապետյանի նշանակման պատճառը քաղաքական համակարգի լեգիտիմության նվազումն է կամ դրա բացակայութունը:  Այսօր  լրագրողների հետ հանդիպմանը այսպպիսի տեսակետ արտահայտեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերջինս շեշտեց՝ իշխանության վարկանիշը վաղուց էր ընկած, բայց այն  ավելի խորացավ ՊՊԾ գնդի գրավունից հետո:

«Հասարակությունը վստահություն չունի ոչ միայն կառավարության, այլ նաև մյուս բոլոր պետական կառույցների նկատմամբ, այդ թվում՝ ԱԺ-ի», – ասաց քաղաքագետը:

Բանախոսը նշեց՝ իշխանությունը մի կողմից փորձում է փոխել մարդկանց, մյուս կողմից  ջանում է  համակարգը  նույնը  թողնել. այսպես չի լինում:

Անդրադառնալով նորանշանակ վարչապետին՝ քաղաքագետը շեշտեց. «Կարծում եմ, որ պարոն Կարապետյանը նոր դեմքեր կբերի Կառավարություն»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ