13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ․ Վատիկանի ներկայացուցիչ

Վատիկանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծեն խաղաղ բանակցային պատճառով։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆակետեն, գրում է haqqin.az-ը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ։ Այն պետք է լուծեն քաղաքական գործիչները»,- ասել է նա։

Նա նշել է, որ Հռոմի Պապը կողմնակից է աշխարհում հակամարտությունների լուծման խաղաղ ճանապարհին։

«Հռոմի Պապը կարծում է, որ պատերազմը կարող է բռնության նոր ալիք առաջ բերել»,– ասել է Ֆակետեն։

Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը նշել է, որ անհրաժեշտ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար դիվանագիտական միջոցներ փնտրել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ