Սելֆիասեր վարչապետը․ Մեդվեդեւը 51 տարեկան է /ֆոտո/
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տոնում է ծննդյան 51-ամյակը։ Մեդվեդեւն ապրում է ակտիվ կյանքով եւ անչափ սիրում է սելֆիներ անել, որոնք էլ պարբերաբար տեղադրում է սոցկայքերի իր էջերում։
Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը 2012-ից Ռուսաստանի Դաշնության վարչապետն է։
2008 – 2012-ին եղել է ՌԴ երրորդ նախագահը, ընտրվել է 2008-ի մարտի 2-ին կայացած նախագահական ընտրություններում։ Նախագահելու տարիներին եղել է ՌԴ ԶՈՒ գլխավոր հրամանատար, ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
Մեդվեդևը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և նույն բուհի ասպիրանտուրան։ 34 տարեկանում դարձել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ 2003-ին 38-ամյա Մեդվեդևը գլխավորել է ՌԴ նախագահի աշխատակազմը։ 2008 թվականի մարտին նա 42 տարեկան հասակում ընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում։ Դմիտրի Մեդվեդևը ոչ միայն ռուս ամենաերիտասարդ ղեկավարն է վերջին հարյուր տարում, այլ նաև աշխարհի հինգ ամենաերիտասարդ առաջնորդներից մեկը։
2011 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Փառքի շքանշանով: