08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չավուշօղլուն խոսել է ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Գերմանիայի կառավարության դիրքորոշման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է վերջին օրերին Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ արված հայտարարություններին, մասնավորապես` կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերտի հայտարարությանը: Սեպտեմբերի 2-ին Բեռլինում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ Զայբերտը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում հետ քայլ անել Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում: Վերջինս հայտարարության մեջ ասել է նաև, որ Բունդեսթագի որոշումը […]

Նրանց սպանություն, զոհ, արյան հոտ է պետք

Ես միշտ չեմ հասկացել ցլամարտերը երկրպագողներին, փողոցով կատաղած ցլերի առջևից վազողներին, առավել ևս գլադիատորական և դաժանությամբ հագեցած մարտերը, գլխատման, ինկվիզիցիայի խարույկին հրկիզման տեսարանները նայողներին, դրանցով հրճվողներին, այդ ամենն արդարացնողներին: Գուցե այդ դաժանությունները նայելը մարդկային էակին բնորո՞շ է… Հազարամյակներ են անցել, բայց կարծես մարդկային էությունը գրեթե չի փոխվել, մնացել է իր հեռավոր նախնիների մակարդակին: Իրենց ամբոխային […]

ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ստորագրվի. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը   չի կարծում, որ մինչև տարեվերջ ԼՂ հիմնահարցի շուրջ լուրջ առաջընթաց կլինի։ Այս մասին նա նշել է այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանը կշարունակի իր ոչ կառուցողական մոտեցումները և մինչև տարեվերջ ինչ-որ չափով զինադադարի խախտումները կարող են շատանալ և դա թույլ կտա ենթադրել, որ հարցի լուծման […]

Իմ մուտքը ՌԴ մինչև 2030թ. արգելելն ակնհայտ ճնշում է. Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ ՌԴ-ի կողմից իր մուտքն արգելելու որոշմանը: Քաղաքագետը  նախ ներկայացրեց իր կենսագրությունը և նշեց, որ ինքը մշտապես բաց և թափանցիկ գործունեություն է ծավալել: Քաղաքագետը հիշեցրեց, որ օգոստոսի 30-ին իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան և ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է […]

«Ժառանգությունը» քուն է մտնում, բայց չի ուզում, որ իրեն մոռանան

Նախընտրական թոհուբոհի մեջ, երբ ավելի քան մեկ տասնյակ կուսակցություններ տարբեր համայնքներում թեկնածուներ են առաջադրում ու փորձում պայքարել միմյանց դեմ, «Ժառանգությունը» գրավել է պասիվ դիրք ու չի խառնվում միմյանց սևացնելու ու կյանքի գնով մի համայնքապետի աթոռ ավելի ունենալու նախընտրական գործընթացին: Այսօ «Ժառանգությունը» հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որում ասվում է. «Մենք համարում ենք, որ ցանկացած տիպի, […]

«Շահն է որոշում ամեն ինչ»

«Ամբողջ աշխարհում հայտնի փաստ է՝ շահն է որոշում ամեն ինչ: ՌԴ-ն էլ հենց այդ սկզբունքով է առաջնորդվում: Տեսե՛ք, թե  ինչպես է ՌԴ-ն  թույլ տալիս, որ  Թուրքիային ելումուտ անի Սիրիայում: Սա շատ լուրջ բան է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման համոզմունք հայտնեց ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:   Անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին՝ ասաց Սարգիս Հացպանյանն ընդգծեց. «Նույնիսկ […]

«Դեղին քարտը» վաղուց արդեն տրվել է Քոչարյանին

«Ես չգիտեմ` ինքն ինչ է ակնկալել, բայց ժողովուրդն այդ «դեղին քարտը» շատ վաղուց է տվել, տվել է Ռոբերտ Քոչարյանին, երբ նա դեռևս նախագահ էր, երբ «մարտի 1» եղավ, «դեղին քարտը» վաղուց արդեն կազմվել է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հակաճգնաժամային խորհրդի» ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Հիշեցնենք` Քոչարյանն […]

«Ժողովրդի համբերության բաժակը Սասունցի Դավթի ձիու ոտքի տակ է» /վիդեո/

«Ժողովրդի համբերության բաժակը գտնվում է Սասունցի Դավթի ձիու ոտքի տակ, որն ընդդեմ օտարների էր: Համբերության բաժակը լցվում է ընդդեմ թշնամու, ընդդեմ օտարի: Իսկ ինչ վերաբերում է վերջերս Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններին, իմ տպավորությամբ տաքարյուն տղերք էին, ովքեր իրենց կարծիքով ճիշտ բան էին անում, բայց սխալ էր: Հարկապես չի կարելի մարդ սպանել, այն էլ, որ […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արգենտինա

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի հրավերով սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Արգենտինա: Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Արգենտինյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Գաբրիելա Միչետիի, Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի, […]

«Սասնա ծռեր»-ի քայլին հանրության արձագանքը դեղին քարտ էր երկրի քաղաքական համակարգին. Ռ. Քոչարյան. Azatutyun.am

«Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, տնտեսական գործընթացներին, ինչպես նաև երկրում ձևավորված բարոյաքաղաքական մթնոլորտին: «Ազատություն»- Ինչպե՞ս եք գնահատում ռազմական, դիվանագիտական զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ տարածաշրջանային ընդհանուր գործընթացների համատեքստում: Ռոբերտ Քոչարյան- Այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի