07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետի ճաշակը. Հրապարակ

Երեկվանից ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյա­նի կաբինետի ձեւավորումը: Ըստ նրան ճանաչողների, վարչապետը կադրային նշանակումներ անելիս առաջնորդվում է մի շարբ չափանիշներով: Նախ կարեւորում է տեխնիկական կրթությունը, վարչա­րարական հմտությունները, լեզուների, մասնա­վորապես ռուսերենի գերազանց իմացությունը (ռուսերեն չիմանալը մեծ մինուս է համարում) եւ գերադասում է, որ չինովնիկը որեւէ կուսակ­ցության չպատկանի, ինչը, նրա դիտարկմամբ, կաշկանդող հանգամւսնթ է պետական ապարա­տում աշխատելիս:

Նա ուշադրություն է դարձնում նաեւ տվյալ չինովնիկի անցած ուղուն, մասնավո­րապես, թե կարիերայի աճի առումով ինչ ժամկետ­ներում ինչի է հասել: Ասում են’նաեւ խրախուսում է կարիերիստներին ու ամբիցիոզներին` ինքն էլ լինելով այդպիսին: Եվ փորձել է հենց այս սկզ­բունքներով ընտրել այն 4 նախարարներին, որոնք երեկ նշանակվեցին: Շատերի համար նրանք բա­ցահայտում էին: Կադրային փոփոխություններն սրանով չեն սահմանափակվի: Նախարարներին փոխելու 2-րդ ռաունդը կմեկնարկի մոտ օրերս:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ