28 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ իրավունքները ոտնահարվել են. Ալեք Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ազատ արձակվելուց հետո զրուցել է լրագրողների հետ: Նա նշել է, որ  իր կալանավորման որոշման ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ եւ ոտնահարվել են իր իրավունքները: «Եվ ինձ առաջադրված մեղադրանքը, եւ ինձ կալանավորելու հիմքերը անհիմն էին: Քանի որ ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն էր եւ  անհրաժեշտություն ուներ հիմնավորվելու, այդ անհիմն որոշումների կապակցությամբ իմ […]

Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը վատ է. դիմում են ՀՀ գլխավոր դատախազին

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը նամակով դիմել է գլխավոր Դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ մի շարք ՀԿ-երի` Դավիթի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ ազատ արձակելու գործում իրենց ներդրումն ունենալու պահանջով: «Ինչպես գիտեք, հուլիսի 30-ին ապօրինի ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա ունի երիկամների խնդիր, եւ մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է: Խնդրում […]

Ադրբեջանում վաղը կկայանա Պուտինի Ռոուհանիի և Ալիևի եռակողմ հանդիպումը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնական այցով Ադրբեջան է այցելել. այս մասին հայտել է Gazeta.ru-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը: Ինչպես հայտնի է վաղը Ադրբեջան է ժամանելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իրանի նախագահը եռակողմ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Որոշում է կայացվել Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխելու մասին

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 08.08.2016թ. որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք […]

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև վերջերս ստորագրված քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին: Դեսպան Սաջադին նշել է՝ արդեն այսօրվանից […]

«Աչք ունեցողը կտեսնի ոստիկանության բարեփոխումները»

«ՀՀ իշխանությունները, ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը երկրում հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար շատ գրագետ աշխատանք են ցուցաբերել»,-այսօր  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Շատ կարեւոր էր, որ մեր երկրի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ այս իրավիճակում ցուցաբերեցին խոհեմություն, սառնասրտություն, հավասարակշռություն՝ ստեղծված իրավիճակից դուրս […]

Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման խնդիրը կապված չէ պաշտոնանկությունների հետ. ՀՀԿ

«Ազգային համաձայնության կառավարության խնդիրը շատ ավելի լայն խնդիր է եւ տեղի ունեցող պաշտոնանկությունների հետ կապված չէ»,- այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ նշելով, որ Ազգային համաձայնության կառավարության խնդիրը ավելի շատ կապված է այն գլոբալ բարեփոխումների հետ, որոնք այս ժամանակահատվածում կատարվել են: «Դրանք կապված են այն […]

Անլուրջ է

Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը,որի վառ դրսևորումներն են տարբեր հարցերի առնչությամբ նրա կողմից արված անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լրջորեն վերաբերվել Հայաստանի վերաբերյալ արտահայտություններին և հատկապես փորձել դրանք ներկայացնել դրանք որպես Ռուսաստանի դիրքորոշում նույնպես անլրջություն է: Պարբերաբար Ժիրինովսկու կողմից երևույթների արտառոց մեկնաբանությունները դարձել են նրա քաղաքական գոյատևման դրսևորումներից, որոնց նպատակ է ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա։ […]

Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագների կապակցությամբ

«Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանում կարող է դժգոհոթյան նոր ալիք բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման կապակցությամբ» այս  մասին այսօր լրագրողների հետ հանսդիպման ժամանակ նշեց  Հայաստանի սպառողների միության նախագահ Կարեն Չիլինգարյանը: Չիլինգարյանի խոսքով՝ժողովրդի սոցիալական խնդիրներն ու թանկացումներն են հանգեցրել «Սասնա ծռեր» խմբի ապստամբությանը: «Եթե մեր իշխանությունները ուզում են բացառել նմանատիպ իրավիճակի կրկնությունը, ճիշտ կլինի ճկուն […]

Շավարշ Քոչարյանը չի ժխտում , որ «Սասնա ծռերի» գործողություններն ազդել են ԼՂ հարցի վրա

«ԼՂ բանակցություններն ընթանում են, թեեւ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ խոսում է մի բան, իսկ հետագայում բոլորովին այլ բաներ է ներկայացնում»,- այս մասին, այսօր Կառավարության նիստից հետո  լրագրողներին ասաց  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից արդեն քայլեր են կատարվել այդ բանակցությունների արդյունքները  վիժեցնելու ուղղությամբ: Հարցին, թե օգոստոսի 10-ին Ռուսաստանում կայանալիք  Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո  ղարաբաղյան հարցում ակնկալո՞ւմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի