18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զաննիերն անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին, դրանց ընդլայնման հնարավորություններին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ