07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում […]

Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը կվնասի՞ Հայաստանին

‹‹Միանգամից ասեմ, որ պետք չէ ասել՝ ռուս-թուրքական հարաբերությունները եթե լավանան, դա կարող է վնաս հասցնել ՀՀ-ին Մենք դրանից չպիտի կախված լինեինք: Արտաքին քաղաքականությունը եթե նորմալ եղավ, նման խնդիր չի առաջանա, հակառակ դեպքում, այո՛, դա կարող է բացասաբար ազդել մեր երկրի վրա››, –Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինս շեշտեց՝ եթե երկրի արտաքին և ներքին  […]

Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Օբաման պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ ակտիվացնելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։ «Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ […]

«Լավ արիք հանգցրիք». Հրապարակ

Թերթի տեղեկություններով օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կմեկնեն Ռիո Դե ժանեյրո մասնակցելու օլիմպիական խաղերի բացմանը: Ի տարբերություն նախորդ անգամվա` այս անգամ կմեկնեն ոչ թե նախագահական ինքնաթիռով, այլ Ծառուկյանի վարձած, որպեսզի պետական միջոցներից լումա չծախսվի, նույն ինքնաթիռով էլ կվերադառնան, ըստ թերթի աղբյուրի, «եթե ոչ ոսկով, ապա հաստատ արծաթե մեդալներով»: Ի դեպ, վերջին շրջանում Գագիկ Ծառուկյան-Սերժ […]

Պուտինն ու Օբաման քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

Նախօրեին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում նախագահները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը: Վլադիմիր Պուտինն Օբամային տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության հարցով […]

Ամեն ինչ կախված է Պուտինի հեռախոսազանգից. 168 Ժամ

Հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը քաղաքագիտական ու փորձագիտական գրեթե բոլոր գնահատականներով վճռորոշ նշանակություն կարող է ունենալ աշխարհի ռազմաքաղաքական իրավիճակի վրա առաջիկա առն­վազն մի քանի տարիների կտր­վածքով: Այդ միջոցառման շրջա­նակներում համապատասխան ռազմավարական ու մարտավա­րական որոշումներ են կայացվելու համաշխարհային բոլոր հիմնախն- դիրների, մարտահրավերների ու սպառնալիքների վերաբերյալ: Դրանք առնչվելու են նաև Հայաս­տանին, առնվազն այնքանով, որ­քանով […]

Ամենավատ տարբերակը. Հայկական Ժամանակ

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմ­նադիր և նախագահ, քաղաքա­գետ Արա Պապյանը երեկ, անդ­րադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների կարգավոր­մանը, նկատեց. «Թուրքական կողմը ՌԴից ներողություն չի խնդ­րել, միայն ափսոսանք է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ ասել է անցած լինի, այդտեղ չկա ներողություն բառ: Դա պաշտո­նապես հերքեց նաեւ թուրքական կողմը: Իսկ ինչո՞ւ Պուտինն այն որպես ներողություն ընդունեց, եւ «բարեբախտաբար» պայթյուն­ներ եղան Ստամբուլում, և […]

Մշակույթի նախարարը ինքնատիպ հաշվետվություն տվեց գեներալ Մանվելին /վիդեո/

Գործակցության հուշագիր ստորագրեցին Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Միջոցառումն անցկացվեց երկրապահական ավանդույթներին համապատասխան՝ նախ ծաղկադրում կատարվեց ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, ապա Զորավարին ողջունեցին պատանի երկրապահ կամավորականները: Բուն միջոցառումն էլ մեկնարկեց հոգեւորականի օրհնության խոսքով: Հուշագիրը ենթադրում է հուշարձանների համատեղ պահպանություն, մաքրության […]

Էրդողանը ձեռք է բերում նոր թշնամիներ և բարկացնում է հին բարեկամներին

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթը Թուրքիայի նախագահին քննադատող հոդված է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝  «Էրդողանը նոր թշնամիներ է ձեռք բերում և բարկացնում է իր հին բարեկամներին» վերնագրով հոդվածում մասնավորապես ասված է. «Էրդողանը երկար ժամանակ «ոչ մի խնդիր՝ հարևանների հետ» կոչված քաղաքականությունն էր զարգացնում, բայց հիմա արդեն գրեթե ամենուր և բոլորի հետ […]

Մինսկի խումբը հույս ունի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպում անցկացնել․ Ուորլիք

ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ցանկանում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղի հինահարցով, սակայն հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է РИА Новости-ը։ «Մենք, իբրեւ համանախագահ երկրներ, ցանկանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպել, սակայն ժամկետները դեռ հստակ չեն»,- ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի