15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շարեց առաջին քարերը. Ժամանակ

Սերժ Սարգսյանը կատարել է Նոր կառավարության առաջին նշանակումները, որոնցում առկա են հետաքրքրական փոփոխություն­ներ: Մասնավորապես, իրենց պաշ­տոնավարումը չեն շարունակելու տրանսպորտի եւ կապի Նախարար Գագիկ Բեգլարյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Այս երկու գործիչներն, իհարկե, առանցքային ֆիգուրներ էին առկա իշխանական համակարգում, իհար­կե ամեն մեկը յուրովի Եւ տարբեր բնույթի, սակայն նրանք ըստ էու­թյան գործող համակարգի առանց­քային խորհրդանիշներից էին:

Եվ այս առումով, Կարեն Կարապե­տյանին փոփոխությունների խորհրդա­նիշ հռչակելով, Սերժ Սարգսյանը փաս­տորեն կառավարության կազմից հե­ռացնում է, այսպես ասած, գործող հա­մակարգի խորհրդանիշներին: Կբերի՞ այս փոփոխությունը որակական փոփո­խությունների, թե՞ ընդամենը հին դի­մափոշին կփոխվի նորով, ավելի թար­մով` իհարկե, ցույց կտա ժամանակը:

Իհարկե, այսքանով կառավարության ձեւավորման ինտրիգը ոչ միայն չի ավարտվում, այլեւ ըստ էության դեռ նոր է սկսվում, քանի որ դեռեւս բաց է մնում արտաքին գործերի եւ պաշտ­պանության նախարարների հարցը, միաժամանակ նաեւ ՀՅԴ պորտֆելների հարցը` նկատի ունենալով կառավա­րության ղեկավարի կարգավիճակում Կարեն Կարապետյանի առաջին քայլե­րով դրսեւորված Կարապետյան-ՀՅԴ որոշակի կոնֆլիկտի կամ առնվազն ներքին լարման առկայությունը:

Այս ամենն, իհարկե, բոլոր դեպքերում առանցքային է պահում հարցը, թե ինչ­քանով են այս փոփոխությունները ըն­դամենը կառավարության կամ իշխա­նության շպարի թարմացում եւ ինչքա­նով են էական եւ շոշափելի ազդեցու­թյուն թողնելու հանրային կյանքի բա­րելավման ուղղությամբ:

Մյուս կողմից, իհարկե, տեղի ունեցող գործընթացի հակառակ երեսն այն է, թե ինչ ազդեցություն են ունենալու փո­փոխությունները ներիշխանական հա­րաբերություններում: Մասնավորա­պես, Գագիկ Բեգլարյանի հեռացումը նախարարի պաշտոնից արդյո՞ք բերե­լու է նաեւ նրա ներիշխանական դերի վերանայման, թե՞ նախարարի պաշ­տոնը կարող է կոմպենսացվել, օրի­նակ, պատգամավորի կարգավիճակով եւ ՀՀԿ ցուցակում որեւէ անցողիկ տե­ղով:

Տեղի է ունենում ներիշխանական ստատուս քվոյի փոփոխությո՞ւն, թե՞ պարզապես դիրքային վերադասավորումներ: Այս ամենն, իհարկե, քիչ թե շատ ավելի պարզ կարող է դառնալ մի­այն կառավարության վերջնական ձեւավորումից հետո, երբ նշանակվեն նաեւ առընթեր գերատեսչությունների ղեկավարները, քանի որ կոնկրետ ներ­կայիս փոփոխություններում հե­տաքրքրություն ներկայացնում են ոչ միայն նախարարների նշանակումները կամ վերանշանակումները, այլնաեւ մի նշանակում նախագահի աշխատակազմում: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Ալեքսան Հարությունյանը, որը երկար տարիներ` Ռոբերտ Քոչարյանի նախա­գահության շրջանում, ղեկավարում էր Հանրային հեռուստաընկերությունը, իսկ վերջին տարիներին կատարում էր Արգենտինայում ՀՀ դեսպանի պար­տականությունը:

Այս տեսանկյունից գործ ունենք իս­կապես ներիշխանական լայն ճակա­տով տեղի ունեցող, մեծ դիապազոնով փոփոխությունների հետ, որոնց ընդ­հանուր միտումն, իհարկե, առկա մասշտաբի պայմաններում բավական բարդ է արձանագրել առաջին մեկ հա­յացքով:

Ըստ ամենայնի, ինքնին այդ ընդգրկուն դիապազոնը նպատակ ունի նաեւ «ապակողմնորոշել» ներիշխանական համակարգը’ դրա միջոցով փորձելով հաղթահարել այդ փոփոխությունների հնարավոր համակարգային դիմադրու­թյան օջախները:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ