05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարուժան Ավետիսյանը կոչ է արել` Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը

18-րդ օրն է՝ «Նոր Հայաստան» շարժման քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մեջ է: Անդրիաս Ղուկասյանը օգոստոսի 1-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում հայտարարեց, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումները ակնհայտ քաղաքական են, ինքը քաղբանտարկյալ է ու հացադուլ հայտարարեց։ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել […]

17 ամյա Շահեն Հարությունյանը հացադուլ է անում

«Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ 17-ամյա Շահեն Հարությունյանը քաղբանտարկյալներին ազատության պահանջով հացադուլ է սկսել: Այս մասին նա գրառել է ֆեյսբուքում. «ՀԱՑԱԴՈՒԼ!!! Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»։   Հիշեցնենք, Շահեն Հարությունյանը դատապարտվել էր  4 տարվա պայմանական ազատազրկման:

Ի՞նչն է խեղդում Հայաստանին /վիդեո/

«Ռուսաստանի ու Հայաստանի միջև կան խորը տարաձայնություններ Արցախի հետագա ճակատագրի հետ կապված»,-այսօր` օգոստոսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարաեց   քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: « Հայկական կողմը իր պարանոցին կախաղանի օղակի պես փաթաթված ունի պարտավորություններ ԵՏՄ-ի առաջ, ՀԱՊԿ-ի առաջ, Գազպրոմի առաջ, Ռոսնեֆտի, ինչը խեղդում է Հայաստանին։ Եվ եթե այդ բեռից Հայաստանն իր պարանոցը չի ազատում, ապա […]

Նազարբաևը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա և մի շարք այլ երկրներ: Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Երլան Իդրիսովը, գրում է РИА Новости-ն: Հունիսին Իդրիսովը հայտնել էր, որ Ղազախստանի նախագահը 2016 թվականին կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա և Հորդանան, իսկ սեպտեմբերին պատրաստվում է նրա այցը Ղրղզստան: «Նախագահի միջազգային օրակարգը շատ […]

Դուգինի հայտարարությունը քաղաքական կարճատեսություն է.Արտաշես Գեղամյանը զայրացած է

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը սուր քննադատության է ենթարկել «Ցարգրադ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Դուգինին, «Դուգինի դիրեկտիվը» հեղինակային ծրագրի ընթացքում հնչեցված հայտարարությունների համար: Այս մասին հաղորդում է arminfo.am լրատվական կայքը: Ըստ Գեղամյանի, իր ծրագրում Դուգինը հանդես է եկել վիճելի և հակասող փաստարկներով, կապված ղարաբաղյան հակամարտության և այդ գործընթացին տարածաշրջանային երկրների և համաշխարհային տերությունների ներգրավվածության կապակցությամբ: […]

Գունավոր հեղափոխության փորձ`խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. «Սասնա ծռերը» օգտագործվե՞լ են /վիդեո/

«Հայաստանում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալված վերջին իրադարձությունները և դրան հաջորդող փողոցային ցույցերի շարքը պատճառ հանդիսացան ներքաղաքական ապակայունացման և մի շարք տարրերի բացահայտման, որոնք նպատակ ունեին ապակողմնորոշել հասարակությանը և նրանց տանել ոչ ազգային շահերից բխող պայքարի`  Հայաստանում ներմուծելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կիրառվել են մայդանի ժամանակ: Վստահ ենք, որ «Սասնա ծռեր»-ի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բրազիլիայում Հայաստանի դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը

Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Բրազիլիայում մասնակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են նաև ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան, Բրազիլիայում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանությանը հատկացված տարածքը կազմում է 15.750 քառակուսի մետր: Համաձայն ս.թ. […]

Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են. Բակո Սահակյան

«Ազատություն» ռադիոկայանը գրում է. Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին։ «Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից», – ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը: «Ադրբեջանը պետք […]

Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ-ում մինչև 2018թ. օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվություն չի պահանջվի

Կառավարությունն այսօրվա նիստում կասեցրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված