Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը հերքվել է
ՀՀ ԱԳ նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկանում է, որ հերքվեց ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ Նա ողջ է։
ՀՀ ԱԳ նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկանում է, որ հերքվեց ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ Նա ողջ է։
Հուլիսի 14-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Գեորգի Կարաստամատովին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները, անդրադարձավ ս.թ. հունվարին Սոֆիա կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Բուլղարիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Գեորգի Կարաստամատովը նշեց, որ […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այստեղ նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Մամեդյարովը Չավուշօղլուին է ներայացրել ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի աշխատանքները։
Ուղերձ ՀՀ Նախագահ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ մի խումբ ճարտարապետներից Մեծարգո Նախագահ Ճարտարապետության բնագավառում պետական մրցանակների շնորհման գաղափարն ինքնին պետք է վկայեր, որ մեր երկրում կարևորվում են ազգային մշակույթի զարգացման, ճարտարապետական արժեհամակարգի զորացման, պահպանման ու հանրահռչակման խնդիրները: Սակայն երբ մի ձեռքով խթանվում է նորը, մյուսով` արտոնվում նախորդ նվաճումների կործանումը, ապա իմաստազրկվում է ոչ միայն բնագավառում պետական մրցանակներ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, […]
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը։ Հանդիպման հիմնական թեման եղել է ահաբեկչության դեմ պայքարը, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ հիմնականում խոսվել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մեծացումը։ Անդրադարձ է եղել Սիրիայի հիմնախնդրին, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցին։ Քերին նշել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը շատ […]
«Կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել ԼՂՀ անկախության դիմաց»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Հնարավոր է ինչ-որ տարածքներ զիջվեն անկախության դիմաց, բայց անվտանգության սահմանները պահպանելով»,- ասաց նա: Մեր հարցին չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմացումից նման հայտարարությունների հետ կապված, Ալեքսանյանը նկատեց. «Ես այն մտքին չեմ, որ ժողովուրդն առաջնորդվում Է […]
Ղարաբաղյան հիմնախնդիրը բավականին հետաքրքիր փուլ է թևակոխել: Ակնառու է` Ռուսաստանի շունչը կտրվում է անհամբերությունից, վերջինս կիրառում է բոլոր գործիքները, որպեսզի կարողանա այս փուլում իր խաղաղապահներին տեղակայել շփման գծում, եթե ոչ, կորցնում է տարածաշրջանը: Ռուսաստանը դա կարող է անել բացառապես Հայաստանի հաշվին: Միշտ է այդպես եղել: Այնպես որ, ոչ նեղանալ, ոչ զարմանալ, էլ առավել` սպասումներ ունենալ […]
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գ Մարկոպանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիպանը եւ վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի […]
Մեծ քաղաքականությունը նյարդերի պատերազմ է: Հաղթում է նա, ով կարողանում է հակառակորդի ճամբարում խուճապ առաջացնել: Եթե ապրիլյան պատերազմից Ադրբեջանը մի բան շահել է, ապա այն, որ հայ իրականության մեջ գտնվում Են անհատներ, որ հանրությանը ներշնչում են «կազմակերպված դավադրության» միֆը: Եթե ավելին չասվի: Ում է ձեռնտու դա` ինքնին հասկանալի է: Ապրիլյան մարտերում Ադրբեջանի «հաջողության» մասին խոսում […]
























