23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ: Կառավարության ղեկավարն այցելել է Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական […]

Հայտնի է Թուրքիայում հեղաշրջման փորձի հեղինակը

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հեղինակը գնդապետ Մուհարրեմ Քյոսեն է, ով վերջերս հեռացվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Շարժման կազմակերպման մեջ մեղադրվում են նաև գնդապետ Մեհմեթ Օղուզ Աքքուշը, մայոր Էրքան Աղըրը, փոխգնդապետ Դողան Ույսալը: Նշվում է, որ շարժման կազմակերպիչների խումբն, ընդհանուր առմամբ, բաղկացած […]

Արցախի Հանրապետության վարչապետն ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների և Ստեփանակերտ քաղաքի ու ԱՀ շրջանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Ա. Հարությունյանը նշել է, որ ստեղծված կայուն համագործակցությունը զարգացման լուրջ հեռանկարներ է բացում՝ նոր ծրագրերի իրականացման և գործնականում ավելի […]

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ազատվել է գերությունից

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը  թուրքական օդային ուժերի կողմից իրականացված օպերացիայի ժամանակ ազատվել է գերությունից: Նրան այժմ տեղափոխել են անվտանգ վայր: Ինչպես հաղորդում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը,  Աքարը առևանգվել էր այս գիշեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարած զինվորականների խմբի կողմից և տեղափոխել մայրաքաղաք Անկարայում գտնվող  Աքընջը օդային բազա: […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր տեղի է ունեցել ՀՀ Նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խաչփառ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը

Արարատի մարզի Խաչփառ գյուղում բնակիչները փակել են ճանապարհը: Հիշեցնենք՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչները Գետաշեն թաղամասում բողոքի ակցիա էին նախաձեռնել՝ պահանջով՝ լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը:   Բնակիչները գետաշեն թաղամասից երթով շարժվել են դեպի հարևան Խաչփառ գյուղ, որտեղ գտնվում է 35 համարի երթուղային ավտոբուսի վերջին կանգառը` պահանջելով երթուղին հասցնել մինչև Գետաշեն թաղամաս:  

Թուրքիայում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ նախնական տեղեկություններով` Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Նա տեղեկացրել է նաեւ, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ «Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվ ել է թեժ […]

Պատերազմը կարող է վաղն էլ սկսել. քաղաքագետ/վիդեո/

«Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է: Կան տեսակետներ, որ պատերազմը կվերսկսվի օգոստոսին կամ սեպտեմբերին` ընդհուպ մինչև ձմռան սկիզբը: Չի կարելի նման բան մտածել, քանի որ Ադրբեջանը ապացուցեց, որ պատերազմը վաղն իսկ կարող է սկսել: Այս ամենը պայմանավորված են նաև աշխարհաքաղաքական զարգացումներով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Քաղաքագետը մի շարք դիտարկումներով մանրամասնում է կանխատեսումների ուղեծիրը […]

Թուրքիայում անզեն զինվորականները հանձնվում են․ զոհերի թիվը հասել է 90-ի

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի հետեւանքով զոհերի թիվը հասել է 90-ի, կա 1154 վիրավոր, հայտնում է РИА НОВОСТИ-ն։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Անկարայում մոտ 200 անզեն զինվորականներ հանձնվել են ոստիկանությանը։ Հեղափոխության փորձի համար արդեն 1563 մարդ է ձերբակալվել։

Թուրքիայում աջակցության կարիք ունեցող Հայաստանի քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող Հայաստանի  քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում»,- գրել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի