14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Որոշվելու է մեր երկրի ապագան»

Այսօր  ԱԺ-ում  ԿԸՀ անդամների և նախագահի ընտրության հարցի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ԱԺ ամբիոնից ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Առաջին անգամն է մեր պատմության մեջ, որ ԿԸՀ-ն ձևավորում ենք նոր կազմով՝ ԱԺ-ի միջոցով և այս կարգն արդեն կյանքի կոչվելով ու կամաց-կամաց թափ հավաքելով, վստահ եմ, որ մեզ բերելու է այն արդյունքին, որին մենք ձգտում էինք, երբ սահմանադրական փոփոխություններ էինք կատարում, Ընտրական օրենսգիքն էինք մշակում: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե ԿԸՀ-ն այդքան կարևոր առաքելություն չունի, մեծ գործ չունի, պետք է տեղերից հավաքի տվյալները և ամփոփի: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանը նշեց՝  ԿԸՀ-ն ունի շատ մեծ առաքելություն, նա պետք է կարողանա վերականգնել սասանված հավատն ընտրությունների նկատմամբ, պետք է կարողանա ձևավորել ժողովրդավարական ընտրությունների ավանդույթ:

«Այսօր այս հանձնաժողովին մենք կողմ ենք քվեարկել և մեր անդամը պետաիրավական հանձնաժողովում առաջադրել է նրանց թեկնածությունը, պարզ տրամաբանությունից ելնելով: Ասենք, մենք նրանց անդամների պրոֆեսիոնալության վրա չենք կասակածում, ճանապարհ են անցել, դառը փորձառություն ունեն, քննադատությունների թիրախ են հանդիսացել, նաև երբեմն արդարացի, բայց այն պրոցեսը, որը մենք սկսել են բարեփոխել մեր ընտրական համակարգը, այդ պորցեսին ամենաքաջատեղյակն ու գիտակը հենց այս յոթ հոգին են և հենց այդ հավատով է, որ մենք իրենց ենք վստահում:

Շատ քիչ ժամանակ է մնացել, եկող տարվա գարնանը մենք ունենալու ենք համապետական ընտրություններ, որով որոշվելու է մեր երկրի ապագան»,- շեշտեց Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ