28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իրաքի կառավարությունը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ

Թուրքական զորախումբն Իրաքի տարածքից դուրս չբերելու պատճառով 2 երկրների միջև առաջացած լարվածությունը շարունակում է խորանալ:  Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այսօր Իրաքի կառավարությունը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին` բողոքելով Իրաքի տարածքում Թուրքիայի անօրինական գործողությունների դեմ:

Նախօրեին Իրաքի խորհրդարանն էր հայտարարություն ընդունել, որում անընդունելի էր համարել իրաքյան Մոսուլ քաղաքի մոտակայքում գտնվող Բաշիքա շրջանում թուրքական զորքերի առկայությունը: Թուրքական զորքերը օկուպանտ ուժեր համարող ու կառավարությունից դրանց դուրսբերմանն ուղղված անհապաղ քայլեր պահանջող հայտարարությունից հետո Անկարայում Իրաքի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործանախարարություն: Բաղդադն էլ իր հերթին Թուրքիայի դեսպանին էր կանչել Իրաքի ԱԳՆ:

Իրադարձությունների նման զարգացման ֆոնին ուշագրավ հայտարարություն է արել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի խոսնակ գնդապետ Ջոն Դորրիանը: Վերջինս  թուրքական զորքերի` Իրաքում գտնվելը համարել է անլեգալ, քանի որ դրանք այդ երկրի տարածք են մտել առանց Բաղդադի կենտրոնական իշխանությունների թույլտվության:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ