«Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է». Շարմազանովը` Սյունիքի մարզպետի փոփոխությունից
ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը:
«Նոր մոտեցումների, նոր պատճառների, նոր փիլիսոփայության, նոր մարտահրավերների կարիք կա»,- ասաց Շարմազանովը:
Լրագրողների հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը չէր համապատասխանո՞ւմ այդ նոր մոտեցումներին, Շարմազանովը պատասխանեց. «Կարիք կա նոր, թարմ աշխատանքի՝ նոր թիմով: Այդ մասին խոսել է հանրապետության նախագահը՝ դեռևս փետրվարի 12-ին: Այսօր, բացի Սուրիկ Խաչատրյանից, այլ լուրջ կադրային փոփխություններ են եղել կառավարութան կազմում և դեռևս փոփոխություններ կլինեն, և ես ասել եմ, որ փոփոխություններ կլինեն նաև մեր ղեկավար մարմնի կազմում, գործադիրի կազմում, չեմ բացառում, որ կլինեն փոփոխություններ: Փոփոխությունները բնականոն պրոցես է, պետք չէ զարմանալ», – նշեց Շարմազանովը:
Լրագրողների ներկայացրածդիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանի կամքով է, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ եղավ, Շարմազանովը պատասխանեց. «Այս աշխարհում ինչ-որ լինում է, առաջինը լինում է Աստծո կամքով, բայց նաև վարչապետի, նախագահի առաջնահերթությունն է եղել փոփոխություններ կատարել: Դուք տեսաք, որ լուրջ փոփոխություներ տեղի ունեցան և դրանք պայմանավորված չեն միայն անձերով: Սկսել ենք ավելի արդյունավետ աշխատել»:
Լրագրողները ԱԺ փոխխոսնակին հարց ուղղեցին նաև Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը:
«Քանի որ ծագումով հույն եմ, օգտվեմ Հերակլիտի հետևյալ մտքից. «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է», – արձագանքեց Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում: