28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք չենք ասում, որ բացառիկ ենք. Աշոտյանը` Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի մանրամասներից

«Մինչև հոկտեմբերի 20-ը խնդրում ենք էլեկտրոնային եղանակով ներկայացնել հայտերը, 20-ից 30-ը կկայանա փաստաթղթերի ուսումնասիրության փուլը, և դրա հիման վրա հարցազրույցի կհրավիրվեն պոտենցիալ ունկնդիրները, որոնց հետ շփման արդյունքում կորոշենք առաջին խումբը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ներկայացնելով  ՀՀԿ-ի կողմից հիմնած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում շուտով մեկնարկող ընդունելության կարգը:

Աշոտյանի տեղեկացմամբ` դպրոցում դասավանդող դասախոսները չեն վարձատրվելու.

«Մենք խնդրում ենք անվճար դասավանդել, եթե մարդը մանկավարժ է, վստահ եմ՝ կարող է իրեն թույլ տալ ամիսը մեկ-երկու անգամ շփվել նոր սերնդի հետ: Որպես կրթության ոլորտի նախկին ներկայացուցիչ կարող եմ ասել, որ ոչ միայն մենք ենք սովորեցրել ուսանողների հետ տարբեր հանդիպումների ընթացքում, այլ բազմաթիվ բաներ մենք ենք սովորել նրանցից: Եթե աշխատավարձով լիներ, բոլորն էլ կանեին, մենք ուզում ենք, որ դպրոցի կայացման ճանապարհը լինի գաղափարական»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ հենց ՀՀԿ-ն բացեց քաղաքական դպրոց, ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց.

«Եթե մնացած կուսակցությունները չունեն այդ միտքն ու ցանկությունը, դա մեր խնդիրը չէ:

Ունենք բանիմաց քաղաքական գործիչներ, եթե կան կուսակցություններ, որոնք չունեն այդ կադրերը, նույնպես հարցականի տակ կարող եմ դնել իրենց գործունեությունը: Մենք չենք ասում, որ բացառիկ ենք, մենք ուզում ենք, որ մեր հետևից գան մնացած կուսակցությունները, ու ՀՀ-ում քաղաքական կրթության այս ձևը կայանա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ