28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ․ Կասպշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը նախօրեին իր մանդատի համաձայն մոնիթորինգ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: ԵԱՀԿ մամուլի գրասենյակի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ դիտարկումից հետո դեսպան Կասպշիկը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Ինչպես միշտ կողմերը տեղեկատվություն են ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում նախորդ մոնիթորինգից հետո գրանցված հրադադարի խախտումների մասին: Տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, այդ թվում համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահին: ԶԼՄ հրապարակումները երբեմն գրում են, որ մենք չենք արձանագրում հրադադարի խախտումները կամ նշում պատասխանատու կողմին: Նրանք միգուցե վերաբերվում են այն փաստին, որ մոնիթորինգի ընթացքում, երբ գրասենյակի ներկայացուցիչներն առաջնագծում են, հրադադարի խախտումներ չեն արձանագրվում: Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ: Այլապես մենք հիմնվում ենք տեղում հրամանատարների կողմից մեզ տրամադրված տեղեկատվության վրա:

Կցանկանայի վերահաստատել, որ մենք միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք: Ապրիլյան բախումներին հետևած վեց ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն առանց ջանք խնայելու աշխատել են իրավիճակի կայունացման և բանակցություններն առաջ մղելու ուղղությամբ, իսկ մոնիթորինգների արդյունքում տրամադրված տեղեկատվությունն այս գործընթացի անհրաժեշտ մասն է: Այս ջանքերը շարունակվում են»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ