Սերժ Սարգսյանը կմատուցի՞ նման անակնկալ ՀՀԿ-ին. Ժամանակ
Իհարկե, Նոր Սահմանադրությամբ դրա լիազորությունն ըՆդլայնված է, կւսրգավիճակը խորհրդակցական կառույցից բերված է որոշում կայացնող կառույցի մակարդակի, սակայն այդ ամենով հանդերձ ակնհայտ է, որ ԱԽ քարտուղարի պաշտոնը պայմանականորեն է հնարավոր անվանել քաղաքական գործչի պաշտոն։ Եվ այդ իմաստով, եթե Սերժ Սարգսյանն ընդգծում է՝ հարկ է համարում ընդգծել, որ Խաչատուրովը այլեւս քաղաքական գործիչ է, ապա պետք է եզրակացնել, որ նրա այդ կարգավիճակը ինչ որ կերպ տեղավորվում է ապագա քաղաքական ծրագրավորումների սարգսյանական սցենարներում կամ տարբերակներում։
Թե ինչպես, ավելի պարզ կդառնա գուցե նոր պաշտոնում եւնոր կարգավիճակում Յուրի Խաչւստուրովի գործունեությունից։ Առայժմ այս նոր իրողությունը հետաքրքրական է այսպես ասած հնի դիտարկման ֆոնին։ Զբաղեցնելով ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, Յուրի Խաչատուրովը ուներ ըստ էության ոչ միարժեք ընկալում եւ հանրությւսն մոտ, եւ բանակում։ Այն, որ նա բավական լուրջ դիմակայության մեջ էր պաշտպանությւսն նախարար՝ արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ըստ էության՝ այլեւս անթաքույց էր։
Միաժամանակ, Յուրի Խաչատուրովը, զբաղեցնելով ԶՈւ կառավարման կարեւորագույն պաշտոն, ըստ էության կարողանում էր անմասն մնալ ԶՈւ բնագավառում կատարվող եւ հանրության համար անընդունելի տարբեր իրողությունների համար պատասխանատվությունից, այդ թվում նաեւ բանակում ողբերգական դեպքերի համար։ Դա հաջողվո՞ւմ էր նրան, թե՞ Խաչատուրովը հենց սկզբից գտնվում էր պաշտպանական հովանու տակ։ Այդ հովանին Սերժ Սարգսյա՞նն էր, թե՞ Ռուսաստանը։ Եվ արդյո՞ք այդ հովանավորի շնորհիվ չէ, որ Յուրի Խաչատուրովը, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, ԶՈւ-ից հեռացվում է, բայց անմիջապես նշանակվում իհարկե ոչ գերկարեւոր եւ նշանակալից, սակայն
խորհրդանշական իմաստովնկատելի պաշտոնում։
Եվ ավելին, Սերժ Սարգսյանի մակարդակով հռչակվում է քաղաքական գործիչ, ինչը հավանաբար մեսիջ է առաջին հերթին իշխող համակարգին, որով Սարգսյանն ազդարարում է Խաչատուրով քաղաքական գործչի մուտքը այդ համակարգ։ Սա նշանակում է, որ ԱԽ նոր քարտուղարի ներքո ամենայն հավանականությամբ կձեւավորվի որոշակի քաղաքական թեւ կամ տիրույթ։ Այս համատեքստում հետաքրքրական է, թե արդյոք Խաչատուրովը քաղաքական գործչի իր կարգավիճակում կանդամագրվի՞ Հանրապետական կուսակցությանը։
Ի վերջո, առավել եւս խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում տարօրինակ կլինի բարձր պաշտոն զբաղեցնող անկուսակցական գործչի առկայությունը, եթե խոսվում է կուսակցությունների դերակատարության բարձրացման եւ քաղաքական համակարգի գարգացման մասին։
Այսինքն՝ շատ հավանական է, որ Յուրի Խաչատուրովը տեղավորվում է այն «նոր ոգու» շրջանակում, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում էր ՀՀԿ խորհրդին ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կւսրապետյանին։ Ըստ ամենայնի՝ Յուրի Խաչատուրովն էլ կլինի «նոր ոգի» օպերացիայի մեկ այլ մասնակից կամ ՀՀԿ նոր ոգի մեկ այլ «ներկրող»։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում կձեւավորի մրցակցային միջավայր, այսպես ասած՝ «նոր ոգու» մրցակցային «ներկրումներ»։ Ընդ որում՝ ակնհայտ է նաեւ, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ինքնին թերեւս այդքան էլ հարմար թեկնածու չէ, այդքան էլ մեծ պոտենցիալ չունի ինքնաբավ քաղաքական գորձունեության համար, ինչը նշանակում է, որ նա կունենա իր նոր կարգավիճակում ինքնապահպանման համար Սերժ Աարգսյանի աջակցության կարիքը։
Այսինքն՝ ՀՀԿ-ում հավանաբար կձեւավորվի կամ կարող է ձեւավորվել մի նոր տիրույթ` Խաչատուրովի անվան ներքո, որն իրականում բավական կառավարելի կլինի Սերժ Աարգսյանի համար։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: