27 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի մեջլիսում բարձրացվել է հայկական դպրոցի պատին արված ռասիստական գրությունների հարցը

Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է Սկյուտարի հայկական դպրոցների պատերի վրա արված ռասիստական գրությունների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը հարցը խորհրդարանի օրակարգ է բերել  Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն: Նա գրավոր հարցադիմում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմին պատասխանել հետևյալ հարցերին. ·   Թուրքիայի հայ քաղաքացիներին թիրախավորող ռասիստական և սպառնալիք պարունակող գրությունների […]

Արջը մտել է անասնագոմ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 24-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել , որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում արջը հոշոտել է մեկ խոյ և վնասել է մյուսին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը Պարզվել է, որ գիշերը արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 15 տանը […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Պորտուգալիայի արտգործնախարար Ավգուստո Սանթոս Սիլվայի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Պորտուգալիայի արտգործնախարար Ավգուստո Սանթոս Սիլվայի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Նոր նշանակում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի արտգործնախարարին

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։ Նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն և կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի […]

Շուշան Սարդարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Շուշան Սարդարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Շուշան Սարդարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,- նշված է որոշման մեջ։

Ժողովրդից է կախված…պիտի լավը վատից, «թացը չորից» տարբերել

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դժվարանում է ասել, թե մոտավոր ինչ տեսք կունենա հաջորդ խորհրդարանը: «Ես ամեն ինչին այլ կերպ էի նայում մինչև հուլիսյան դեպքերը: Այդ ժամանակ ևս մեկ անգամ հնարավորություն եղավ բոլոր կուսակցությունների հետ շփվելու, և նրանց վարքագիծն ինձ, անկեղծ ասած, մտահոգեց, որովհետև պարզ տեսնում ես, որ նույնիսկ այն պարագաներում երբ կուսկացական, խմբակային […]

Բաց նամակ

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին Հարգելի պարոնայք, Նիկոլ ջան, Էդմոն ջան, սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին: Եթե շատ լավ չճանաչեի երկուսդ էլ, միգուցե ձայն չհանեի, կասեի քաղաքականություն է, ամեն ինչ քաղաքականության կանոնների մեջ են: Բայց լավ իմանալով ձեզ, շատ լավ հասկանալով, թե ինչ կարևորություն ունեք երկուսդ էլ […]

Ո՞ր նախարարությունները կկրճատվեն. Հրապարակ

ՀՀ կառավարության վերջին նիստում ներկայացվել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի Քաղաքաշինության նախարարությունը կվերանա եւ կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե: Քաղաքաշինության նախարարությունը, որը ստեղծվել էր 1995 թ-ին, 2000 թ-ին վերակազմակերպվեց ՀՀ տարածքային կառավարման ու քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության: Մեկ տարի անց` 2001 թ-ին նախարարությունը վերակազմակերպվեց և […]

Սուրիկ Խաչատրյանը կհեռանա՞. Հայկական Ժամանակ

Քաղաքական կուլիսներում լուրեր կան, որ կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների շրջանում, առաջին հերթին շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը: Armtimes.com-ի հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ որոշողը վարչապետն է: «Որոշողը վարչապետն ա, վարչապետը ոնց որոշի՝ էդպես էլ կլինի»: Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այլեւս չլինի Սյունիքի մարզպետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի