15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

400 հազար եվրո՝ ընտրությունների համար նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով

Հայաստանի կառավարության այսօրվա  նիստում որոշվեց 400 հազար եվրո հատկացնել  ընտրությունների համար նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

208 մլն դրամը (400 հազար եվրո) Կառավարության պահուստային ֆոնդից փոխանցվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրին (UNDP):

«Դոնոր կազմակերպությունները ֆինանսավորում են ընտրությունների համար սարքավորումների գնմանը: Հայաստանի կառավարությունը համաձայնեց մասնակցել համաֆինանսավորմանը, որն էլ տրամադրում ենք»,- ընդգծեց  Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ քվեարկության օրն ընտրատեղամասերում եւ մուտքերի մոտ պետք է նկարահանում կատարվի՝ ուղիղ առցանց հեռարձակմամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ