15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ. Ն. Բորդյուժա

Երևանում այսօր բացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժանն, ով նախ ողջունեց ներկաներին ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների անունից:

«Հիմնական ջանքերն ուղղված են անվտանգությունը քաղաքական միջոցներով ապահովելուն՝ օգտագործելով քաղաքական ողջ ներուժը, որը գոյություն ունի մեր երկրներում: Սակայն, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում են մեկ բանի մասին, որ կազմակերպության ուժային պոտենցիալը պետք է ամրապնդվի»,-  նշեց Նիկոլայ Բորդյուժան:

Նա հավելեց, որ այդ ուժերի արդյունավետ աշխատանքի համար, նրանք պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ, որպեսզի դիմակայեն ցանկացած մարտահրավերի, սպառնալիքի:

«Այս տեխնիկան պետք է օպերատիվ համակցվի, որպեսզի համատեղ ռազմական գործողությունները դժվար չդառնան»: Նրա խոսքով՝   այսօրվա ցուցահանդեսը հենց վկայում է այն մասին, թե որքան սերտ է ռազմատեխնիկական համագործակցությունը պետությունների միջև, որքան հեռանկար կա՝ նոր տիպի զինտեխնիկայի ստեղծման կամ սպառազինության վերանորոգման համար: «Այս ցուցահանդեսն առաջինն է Հայաստանում, ու ես հույս ունեմ, որ այն կլինի նոր թրենդ ՀՀ համար»,-  եզրափակեց Բորդյուժան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ