«Տնօրեն ու բոլոր էդ ատրիբուտիկան մաքրում ենք»
Կառավարության այսօր` հոկտեմբերի 13-ին կայացած նիստի ժամանակ արդեն Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հաստատվում էր Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմը ՊՈԱԿ-ի կանոնադրությունն ու կառուցվածքը:
Վարչապետ Կարեն Կարապետյանըհարցրեց , թե վերակազմավորման արդյունքում կրճատումներ լինելո՞ւ են:
Նարեկ Սարգսյանը պատասխանեց , որ կրճատումներ կլինեն և օպտիմալացումների արդյունքում 7 աշխատակազմ կխոշորացվի:
«Եկեք այսպես անենք՝ մենք բոլոր գերատեսչություններին իջեցրել ենք հանձնարարություն, որպեսզի տան առաջարկություն՝ կառավարան կառուցվածքը փոփոխելու հետ կապված: Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատմամբ, ՊՈԱԿ-ների բալանսից ազատման: Քանի որ դուք վերակազմավորվում եք, հինգ օր ժամանակ՝ ինձ զեկուցեք, որ կոմիտե չստեղծենք մի հատ էլ կոմիտեն կրճատենք: ՊՈԱԿ-ները, ավելորդ կառույցները, հրաժարվում ենք ԾԻԳ-երից: Կամ կենտրոնացնում ենք կամ հրաժարվում ենք: Տնօրեն ու բոլոր էդ ատրիբուտիկան մաքրում ենք: Ծախսերի կտրուկ նվազեցում է պետք»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: