12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արլեմ Դեզիրն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հիմնահարցը

Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման հարցը:

Վարչապետի հրաժարականի որոշումը կայացվել է ՌԴ-ում

«Կարծում եմ` գնահատելու կարիք չկա, այն, որ այսօր ՀՀ-ում չի գործում օրինական իշխանություն, միանշանակ է, ոչ միայն Կառավարությունը պետք է հրաժարական տա»,-խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին` ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանի հրաժարականի որոշումը կայացվել է դրսում` ՌԴ-ում, և վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի նշանակումն էլ կլինի ՌԴ-ում արված […]

«Փոխեք պարոնայք, ամեն ինչ փոխեք»

Մեզ փոփոխություններ են պետք: Ամենուր են պետք: Կադրային ցանկացած փոփոխություն ողջունում եմ: Փաթեթային փոփոխությունները ավելի եմ ողջունում: Ամբողջականը՝ շատ ավելի: Բայց ինձ համար ավելի կարևոր է մարդկանց կյանքում փոփոխություններ տեսնելը, իրականացվող քաղաքականության փոփոխությունը: Լավագույն տարբերակն իհարկե իշխանության փոփոխությունն է: Մարդիկ մեկ անգամ պետք է տեսնեն, որ ընտրելով, կամ ավելի ճիշտ չըտրելով, իշխանությունը գնում է մյուսն […]

Ինչ ստացավ ու ինչ է թողնում Հովիկ Աբրահամյանը

Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն այսօր վերջին անգամ վարեց Կառավարության նիստը: Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնում նշանակվեց 2014 թվականի ապրիլի 13-ին՝ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: Հիշեցնենք վերջինիս հրաժարականը պահանջում էր ընդդիմադիր քառյակը ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: Պաշտոնավարման հենց սկզբում Հովիկ Աբրահամյանը խոստացավ լուծել կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի հարցը: Պարտադիր բաղադրիչի ձևակերպումը փոխվեց, այն դարձավ հարկատեսակ: Կառավարությունը […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի հետ: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Խերարդո Ամարիժային իր եւ իր գլխավորած պատվիրակությանն Ուրուգվայ այցելելու հրավերի […]

Հրատապ. Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց (լրացված)

Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին Կառավարության նիստի ընթացքում: Նա նկատեց, որ իր կառավարման տարիներին բավականին աշխատանքներ է արել, որի մասին չի ցանկացել խոսել, սակայն հասարակության բևեռացումը ու որոշ  խնդիրները լուծելու անհնարինությունը ստիպել են, որ ինքը հրաժարական ներկայացնի: Նա նշեց, որ ՀՀ նախագահն այսօր կներկայացնի նոր վարչապետի թեկնածուին: Հովիկ Աբրահամյանը կարևորեց հակակոռուպցիոն […]

Հայաստանի շուրջ զարգացումները քննարկվել են Վաշինգտոնում

Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է շարունակել օգնել Հայաստանին ժողովրդավարության եւ ազատ տնտեսության կառուցման գործում, հայտարարել են ամերիկյան փորձագետները՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում Policy Forum Armenia եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կողմից կազմակերպված ՝Հայաստանի շուրջ զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում, հայտնում է Ամերիկայի ձայնը: ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան Էնդրյու Նովոյի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության եւ ազատ տնտեսության զարգացումն ուղղակիորեն բխում է […]

Ինչո՞ւ փոխել , ումով փոխել

«Անձերը փոխելով չի լուծվում համակարգային խնդիրը: Նույն թիմն է, նույն խոշոր կապիտալի ներկայացուցիչներն են, եթե ուրիշ թիմ լիներ, ուրիշ որակ, միգուցե փոփոխություն ակնկալելն անմտություն չլիներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանն` ի պատասխան հարցին, թե արդյոք կադրային փոփոխությունները կարող են երկրի զարգացման ուղղությամբ արվող քայլերից լինել: Ըստ նրա` […]

Պատասխանատվությունը ժողովրդի վրա է ընկնում /վիդեո/

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դարձյալ թեժանում են քննարկումներն այն հարցի վերաբերյալ, թե որոշ պատգամավորներ չեն համապատասխանում իրենց պաշտոնին, օլիգարխ են կամ մականունավոր: ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը գիտի՝ ինչպես լուծում տալ այս խնդրին: «Դրա միակ ելքը ժողովրդի ձայնի ճիշտ ուղղորդումն է: Ժողովուրդն ինքը պիտի որոշի՝ ում է ուզում տեսնել ապագա խորհրդարանում: Ոչ մեկը  մեկը չի կարող […]

«Այդ մեկը ռեստորանի բակում մարդ էր սպանում» /վիդեո/

ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս  Մանվել Գրիգորյանը չի մասնակցել Արցախյան ազատամարտին. նման հայտարարություն է տարածվել վերջերս: Henaran.am-ի թղթակիցը հարցի շուրջ զրուցեց  5-րդ առանձին մոտոհրաձգային կամավորական բրիգադի օպերատիվ բաժնի ավագ սպա, գրականագետ Վարդան Դևրիկյանի հետ: «Ինձ զարմանք պատճառեց այն հանգամանքը, որ պատերազմի ժամանակ, երբ մենք կռվում էինք, ասում էին, որ ռեստորանի բակում մեկը տվել մարդ է սպանել ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի