28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մականունանավոր թաղային հեղինակությունները թույլ չէին տալիս

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը  թեև ողջնուոմ է ԸՕ-ի շուրջ ձեռք բերված իշխանության և ընդդիմության պայմանավարվածությունը և գտնում է, որ ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը առանցքային հարց էր, միևնույն է՝ վստահ չէ, որ այս օրենսգրքով կանխվել է ընտրակեղծարարության հայտնի զինանոցի կիրառումը: «Երբ քարոզարշավի ժամանակ հանդիպում ես անցկացնում որոշակի թաղամասերի բնակիչների հետ, և բնակիչները դուրս չեն գալիս հանդիպման՝ հիմնավորելով, որ որևէ մականունանավոր թաղային հեղինակություն թույլ չի տալիս: Կարծում եմ՝ ԸՕ այս մեխանիզմը այս խնդրի դեմ պայքարում չի օգնել: Բայց միանշանակ է , որ ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը մեզ հնարավարութուն կտա կանխել հետընտրական զարգացումները»,-Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանն ասաց Էլինար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ընտրակեղծարարության զինանոցը կիրառվում է ընտրություններից առաջ: Պատգամավորի համար նաև անհասկանալի է իշխանության ներկայացուցչի այն հիմնավորումը, թե մարդկանց մոտ ընտրական գործընթացների նկատմամաբ անվստահությունը մեծանում է՝ ընտրակեղծարարության մասին սուտ հայտարարություններից հետո: «ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ մեր ընտրական համակարգն այն չէ, որի մասին 2 տարի առաջ խոսում էին և կապում նաև սահմանադրական փոփոխությունների հետ, թե տեսեք՝ ինչ իդեալական է ամեն ինչ լինելու: ՏԻՄ հետընտրական զարգացումներն էլ ցույց տվեցին, որ արդեն իսկ ընտրված մարդկանց ավագանու անդամների նկատմամբ կիրառում են տարբեր մեթոդներ՝ կլինի դա ահաբեկչություն, կաշառել և այլն»,-շարունակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ