28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ոմանք հորթի ժպիտով նայում են»

Ազգային ժողովում այսօր շարունակվում է Ընտրական օրենսգրքի քննարկումը: Ելույթում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նախ անդրադարձավ Գյումրու ընտրություններից առաջ իր անվան շուրջ տարածված տեղեկություններին, թե ինքը ժամանակին կաթի փոշի է գողացե: Նա նշեց, որ որոշ մարդիկ հորթի ժպիտով նայում էին ու չէին ասում, որ այս ուխտն իրենց դռան առջև էլ է չոքելու: «Այն լկտի զրպարտությունը, որ տեղի ուենցավ, որևէ մեկը զերծ չէ դրանից, և ես ապացուցելու եմ, որ դա զրպարտություն է: Մարդիկ կարող են լինել և նողկալի, և որևէ մեկս պաշտպանված չենք մեր երկրի օրենսդրությամբ, որ ընտրություններից հաշված րոպեներ առաջ կարելի է զրպարտել ու այս ընտրական օրենսգիրքն էլ չի օգնելու, ես պայքարելու եմ մինչև վերջ»,-հայտարարեց պատգամավորը:

Նա հավելեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, զավեշտալի էր, քաղաքապետ դարձավ մի անձ, ով չէր ստացել ձայների մեծամասնությունը:

«Այս օրենքով քացու տակ ենք առնում Սահմանադրությունը:

Սիրելի՛ գործընկերներ, ես վստահեցնում եմ՝ եթե այս ընտրություններից առաջ օրական 2 ավտոբուս էր հեռանում Գյումրուց, հիմա ժողովուրդն էլ ձև չունի, ավելի է մեծանալու արտագաղթը: Ժողովուրդն ասում է՝ 66 տոկոսը ձայն ենք տվել, բայց այլ քաղաքապետ է ընտրվել»,-շեշտեց նա:

Մարգարյանի խոսքով՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կառուսել, կրկնաքվեարկություն է եղել: «Արդյունքում միկրոսկոպով այնպիսի հաշվարկ են կատարում, որ 3 կուսակցության ձայները քիչացնում են, ու քաղաքապետ է ընտրվում ժողովրդի կողմից չընտրված մարդ:

Ծիծաղելի է, ո՞ւմ եք խաբում, ժողովրդի՞ն, գնալու են, էլ մարդ էլ չի մնալու: Ապրիլ ամսին բոլորիդ դուռը չոքելու է այս ամենը, չընտրվածին տալու են մանդատ, հենց ընենց վերցնում, մանդատներ են տալիս: Ես վստահեցնում եմ՝ կգա ժամանակը, բոլորդ կմիանաք այս պայքարին, որովհետև այլ ելք չկա արդարության հասնելու այս անկատար օրենսդրական դաշտում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ