05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նազարբաեւը հետաձգել է այցն Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հետաձգել է հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան՝ առողջական խնդիրների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է Интерфакс-Азербайджан-ը՝ հղում անելով իր աղբյուրին, Նազարբաեւը այցը հետաձգել է մրսածության պատճառով։ Նշվում է, որ Նազարբաեւը այժմ բուժվում է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Նազարբաեւը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։  

Պատվաբեր կլիներ. Վիկտոր Դալլաքյանը՝ Սեյրան Օհանյանի հետ համագործակցության մասին

Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքում է, ոչ հաստատում լուրերը, որ իր նորաստեղծ կուսակցությանն անդամակցելու է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ չարված հայտարարությանը: Ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը ու ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, […]

Գյումրիում եղել է ստվերային գործարք. «Համախմբում»

Վանաձորի քաղաքապետի ընտրության տրամաբանությունը հակասում է քաղաքական մշակույթի նորմերին և ոգուն. ակնհայտ է, որ տեղ է գտել ճնշում ավագանու որոշ ոչ ՀՀԿ-ական անդամների վրա, եղել է ստվերային գործարք։ Այս մասին հայտարարություն է տարածել «Համախմբում» կուսակցությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությունը նման մեթոդներով ծանր հարված է քաղաքական համակարգին։ Նոր սահմանադրությամբ հռչակված համակարգային բարեփոխումները, երկրի […]

Ունենք լուսավոր հանցագործ, որը պապաներ ունի իշխանության վերին օղակներում. Դալլաքյանը՝ Էդմոն Մարուքյանից (վիդեո)

«Ես համագործակցել եմ ՀՀ 3 նախագահների հետ, ու ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, ու այդ պատճառով էլ համագործակցել եմ 3 նախագահների հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալի պաշտոններից: Այնուհետ Վիկտոր Դալլաքյանը հերթով ներկայացրեց, թե ինչ […]

ԵԽԽՎ լիագումար նիստն այսօր վարելու է ՀՀ ԱԺ փոխնահագահ Հերմինե Նաղդալյանը

Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի այսօրվա լիագումար նիստը վարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, սա առաջին անգամ է, որ հայկական պատվիրակության ղեկավարը նախագահելու է Վեհաժողովի աշխատանքները: ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստում նախատեսվում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը, […]

«Եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին բան պատահի, մեղավորը Սերժ Սարգսյանն է» (վիդեո)

Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը Ազգային ժողովում, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք հայտարարություններով հանդես եկավ: «Ես հայտարարում եմ, որ հրաժարական եմ տալիս և ներկայացրել եմ հրաժարական հանրապետության նախագահի աշխատակազմի տեղակալի պաշտոնից ու նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից հրաժարվում եմ, ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, ու այուհետև վերադառնում եմ ակտիվ […]

Ծառուկյանը ներե՞լ է (վիդեո)

«Մեկնաբանություններն ավելորդ են, մեղադրանքները մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից՝ երբեմն հասարակությանն ու իշխանություններին, ցույց տվեցին, որ մեղավոր են բացառապես իրենք: Եթե գալիս են ընդհանուր հայտարարի ու հուշագիր ստորագրում, որևէ մեկին մեղադրելն անիմաստ է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Վանաձորում երեկ տեղի ունեցածի մասին: Նկատենք, որ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն […]

Ռուսաստանն ու Թուրքիան «Թուրքական հոսք»-ի շուրջ համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանն ու Թուրքիան նախօրեին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Բերաթ Ալբայրաքը, արարողության ներկա են եղել նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում ընթացող 23-րդ Միջազգային էներգետիկ համաժողովի ժամանակ ելույթ էր ունեցել, որի ընթացքում հայտարարել էր, […]

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը բողոքարկել է Գյումրիի թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ  կուսակցությունը բողոքարկել է Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Հարցի քննությունը կշարունակվի ԿԸՀ-ում: Հիշեցնեմ, որ կուսակցության վստահված անձը 34/3 տեղամասում պահանջել էր վերաքվեարկություն անցկացնել (Գյումրիի ԸԸՀ-ն որոշել է ոչ թե վերաքվեարկություն, այլ վերահաշվարկ իրականացնել), քանի որ տեղամասային հանձնաժողովի մեղքով խախտվել է 99 քաղաքացու (նշված տեղամասում ընտրությանը մասնակցածների 12 տոկոսը) իրավունքը: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ  կուսակցության մամուլի […]

Մենք երբեք չդարձանք դժվարությունների գերին. Սերժ Սարգսյան

Հայաստանի տնտեսության մրցակցային առավելություններն ինչ-որ առումով ծնունդ են Հայաստանի սահմանափակ ռեսուրսների ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողությունների։ Այս մասին, հոկտեմբերի 10-ին, Նյու Յորքում «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը համաժողովի առաջին` լիագումար նիստում, որն անցկացվել է «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի