28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հանրության մեջ հակահայկական տրամադրություններ սերմանելու և խթանելու մեղադրանքով Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել:

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 17-ին Փայլանն իր բողոքը հանձնել է Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն: Հայ պատգամավորի հայցը հիմնված է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ՝ «Ժողովրդի մեջ քեն և թշնամանք հրահրելու և ստորացնելու» մասին հոդվածի վրա:

Միջանկյալ հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Էրդողանի կողմնակիցները հակահայ կարգախոս էին օգտագործել: Նրանք վանկարկել էին «Հայ բիճերը մեզ չեն վախեցնի»  արտահայտությունը, իսկ Թուրքիայի նախագահը ոչ միայն չէր  փորձել դադարեցնել այդ բացականչությունները, այլև քթի տակ ծիծաղելով շարունակել էր իր ելույթը:

Փայլանի ներկայացրած դատական հայցի մեջ մասնավորապես ասված է. «Երբ այդ կարգախոսը հնչեցվում էր, հանրապետության նախագահը, նախարարներն ու ուղեկցող պատվիրակությունը այն լսում, սակայն ոչ մի կերպ չէին միջամտում:  Բացի այն, որ այդ արտահայտությունները վիրավորում են հայ ազգին, որը այլ էթնիկական և կրոնական ինքնության կրող է և դարեր շարունակ ապրել է այս հողերում, այլև ատելության դրսևորում են հանդիսանում, որը հանցանք է համարվում թե Թուրքիայի անդամակցած միջազգային պայմանագրերի, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքների շրջանակներում:

Ցավոք, հայ ազգին ուղղված այդ արտահայտությունները առաջին անգամ չեն հնչեցվում: Ավելորդ է ասել, որ ատելություն պարունակող խոսքը կարող է հանգեցնել  հասարակության դժգոհությունը հարուցող հետևանքների և սպառնալիք ստեղծել հայ համայնքի անդամների կյանքի և գույքի համար: Հանրապետության նախագահի լռությունը և այդ կարգախոսները չարգելելու հանգամանքը ավելի են սաստկացնում այդ կարգախոսների ազդեցության ուժը և հեշտացնում հայերի թիրախավորումը: Մինչդեռ հենց նախագահը պետք է հավասար վերաբերմունք ապահովի հասարակության բոլոր խավերի նկատմամբ:

Այդ կարգախոսները միևնույն ժամանակ խոչնդոտում են հասարակության խաղաղ համակեցությանը: Դրանք հրապարակայնորեն քեն և թշնամանք են հրահրում հասարակության տարբեր խավերի մեջ և ստորացուցիչ են հայ ազգի համար»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ