17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դասեր ենք քաղել ապրիլյան պատերազմից…պատրաստ ենք ցանկացած սցենարի (վիդեո)

«Սամվել Բաբայանի հայտարարությունների հետ կապված ոչ մի մեկնաբանություն չեմ անում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, անվտանգության և ներքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Նշենք, որ ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե իրենք երբեք չեն համաձայնի, որ Ղարաբաղը հռչակվի անկախ հանրապետություն, և հարցին, թե արդյոք հենց այս հայտարարությունը պատերազմին պատրաստվելու մասին չի խոսում, Կ. Նահապետյանն արձագանքեց. «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի ու այսօր էլ շարունակում ենք  հետևողական քայլեր ու գործողություններ իրականցնել մեր երկրի պաշտպանողականությունն ամրացնելու համար, անակնկալ չէ մեզ համար այդ տեսակի հայտարարությունը»:

Հարցին, թե կապ ունեն այս  հայտարարությունները ՀԱՊԿ նիստի ու ՀՀ-ում զենքերի ցուցադրման հետ, պատգամավորը պատասխանեց. «Մենք մեր ռազմական կարողություններն ամրապնդում ենք, և իրականում վերջին շրջանի իրադարձությունները լուրջ անհանգստություն պետք է առաջացնեն նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ: Դուք լավ գիտեք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների վերջին նստաշրջանի խորհրդի նիստի ժամանակ ընդունվեց հայտարարություն՝ ԼՂ հիմնախնդրի հետ կապված, և նաև այս միջոցառման անցկացումը մեծ նշանակություն ուներ մեզ համար: Մենք հաջող ավարտեցինք մեր նախագահությունը ՀԱՊԿ-ում, ու մեր շահերի ամրապնդումն այս կառույցում ունի կարևոր նշանակություն մեզ համար, ու մենք քայլ առ քայլ աշխատում ենք այս ուղղությամբ»:

Հարցին՝ որոշակի մեսիջներ պետք է վերցնել Սամվել Բաբայանի հայտարարությունից, Կորյուն Նահապետյանն ասաց, թե պետք չէ չափազանցնել այս հայտարարությունները: «Մենք ընդհանուր պաշտպանունակության ամրապնդման  ուղղությամբ քայլերը ձեռնարկելիս հաշվի ենք առնում տարբեր սցենարներ, կանխատեսումներ, գնահատումներ:

Չեմ կարող անտեսել Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի  արձագանքները, բայց դրանք չէ, որ պետք է մեզ մղեն որոշակի գործողությունների, բավականին լուրջ ուսումնասիրություններ են կատարվում: Բնականաբար, մենք դասեր ենք քաղել ապրիլյան պատերազմից բոլոր ուղղություններով, և այստեղ ես չէի ցանկանա միայն ռազմական բաղադրիչը կարևորել, նաև դիվանագիտական խորհրդարանական և մնացած բոլոր ուղություններով նպատակային ծրագրերի իրականացումը ևս առաջընթաց ունի: Պետական կառավարման համակարգում յուրաքանչյուր օղակ իրականացնում է իր պարտականություններն՝ իմանալով, թե ինչ պատասխանատվություն ունի  մեր ժողովրդի առաջ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ