15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք պատրաստ ենք պատերազմի

«Մենք ունենք Պաշտպանության նախարարություն և հետախուզություն: Կարծում են , որ լայնամաշտաբ պատերազմի մասին միայն նրանք կարող են հայտարարել: Մենք ունենք նաև բավականին պատրաստ և հասուն բանակ, որը այդ խնդիրների հարցում ճիշտ մոտեցում կցուցաբերի և եթե Աստված չանի լայնամաշտաբ պատերազմի խնդիր լինի առաջինը մեր բանակը պատրաստ կլինի և հետո հասարակությունը: Դրանում մենք համոզվեցինք ապրիլին»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի մասնակից, հետախույզ Գևորգ Գևորգյանը:

Նշենք, որ երեկ ԼՂ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը  ասել է, թե Ադրբեջանը գնում է պատերազմի, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել: Բաբայանը չի հերքել լայնամաշտաբ պատերազմի հավանականությունը:

«Եթե, Աստված չանի, այս կանխատեսումը իրականանա ես կարծում եմ մենք պատրաստ ենք պատերազմի և գտնում եմ, որ երկրի ղեկավարը բավականին փորձառու է և հնարավոր միջոցները օգտագործվում են մեր ազգը պատերազմից հեռու պահելու համար»,-ընդգծեց Գևորգ Գևորգյանը:

Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի նշանակմանը` ազատամարտիկը նկատեց.

«Ես վստահ եմ, որ որպես կադրային մասնագետ՝   ինքը շատ լավն է և շատ հաջող, իհարկե այդ ամենը ժամանակը ցույց կտա: Այսօր արդեն Պաշտպանության նախարարը այլ գործառույթներ ունի, իսկ բանակին ավելի շատ առնչվում է զինված ուժերի շտաբի պետը: Դիվանագիտական ասպարեզում կարծում եմ Վիգեն Սարգսյանը բավականին մեծ փորձ ունի: Կարծում եմ՝  նա այնքան բանիմաց և փորձառու մարդ է, որ գիտի , թե որքան պատասխանատու պաշտոն է զբաղեցնում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ