14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՂ կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է․ համանախագահ

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որի ժամանակ ասել է, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի երրորդ տասնօրյակում։ Նա ասել է, որ նախ կայցելեն Ադրբեջան, ապա՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ:

«Նախատեսվում են հանդիպումներ ղեկավարության և զինվորականության հետ: Մտադիր ենք քննարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները, ինչը կնպաստի հակամարտության գոտում կայունության հաստատմանը»,- ասել է նա:

Պոպովը պատասխանել Լեռնային Ղարաբաղի հինգ շրջաններն Ադրբեջանին հանձնելու մասին լուրերին ու ասել, որ  իրենք բազմիցս անդրադարձել են այդ հարցին։

«ԼՂ հիմնախնդրի լուծումը պետք է դիտարկել կարգավորման բոլոր տարրերի հետ ամբողջական` այդ թվում Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, բոլոր փախստականների վերադարձը, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանումը, խաղաղարար գործողության իրականացումը: Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է, և դրանից այս կամ այն կողմի համար նախընտրելի առանձին տարրեր հանելու ցանկացած փորձ ապակառուցողական է»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ