28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պարոն Դավիթ Հարությունյանը գլուխն առել, փախել է. Բիշարյան

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախ անդրադարձավ Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրություններին: «Ամենազավեշտն այն է, որ որ խոսում են մարդիկ, ովքեր ընդհանրապես Ընտրական օրենսգիրքը չեն կարդացել ու կուրծք են ծեծում՝ պաշտպանելու քաղաքական մեծամասնությունն արդարացնելու նրա համար, ինչ տեղի էր ունենում այդ օրերին»,-ասաց պատգամավորն ու այդ մարդկանց նա որակեց ռոմանտիկ, քանի որ վերջիններիս համար կարևորն իրենց լավ բնակարաններն ու շքեղ կյանքն են:

«Ինձ համար ծիծաղելի է, որ նման մարդիկ բացի գործողումներից ուրիշ բանի տեղ չգիտեն»:

Նկատենք, որ քննարկմանը ներկա էին մի քանի պատգամավոր և նույնիսկ հիմնական զեկուցողը՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դահլիճում չէր, ինչ զայրացրեց պատգամավորին: «Կառավարությունը նույնիսկ այնքան է արհամարհել այս ինստիտուտը և ԸՕ-ը, որ չի եկել, որովհետև այսօր իրենց ականջները պատրաստ չեն լսելու այն խայտառակությունները, որ տեղի ունեցավ 2 քաղաքներում: Սա անելո՞ւ բան է, ո՞ւմ հետ խոսենք, ինքներս մեզ հետ խոսե՞նք , սա ձեռագիր է, սա արհամարհանք է, և այսպես էլ պետք է արհամարհենք կառավարությանը, որ գան, նստեն խոսեն, դահլիճը պետք է դատարկվի, քանի որ սա լավ վերաբերմունք չէ:

Պարոն Դավիթ Հարությունյանը գլուխն առել, փախել է, քանի որ շատ լավ գիտի իր արած ֆոկուս-բոնուսները»: Իսկ  Կառավարության ձևավորումն էլ նա այսպես նկարագրեց. «Զանգերը կապել, օդնոկլասնիկներով մարդ են ման գալիս՝ կառավարություն կազմելու համար»:

Բիշարյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ն քրեական, թաղային հեղինակություններ, վարչական ռեսուրս է կիրառել բոլոր ՏԻՄ-երում իր թեկնածուներին ղեկավարներ ընտրելու համար: «Վիզ դրած անկացրին, սա սահմանադրական փոփոխությունների առաջին ծիծեռնակն է, որ ցույց տվեցին, որ սխալ են արել այն ուժերը, որ աջակցել են բարեփոխումներին, դե գնացեք, հիմա որոշեք՝ լավ եք արել, թե վատ եք արել:

Կյանքը ցույց տվեց, որ խորհրդարանական մեծամասնության կուսակցությունը նույնիսկ մեծամասնություն չունեցավ Գյումրիում ու Վանաձորում, նույնիսկ թաքցրին իրենց կուսակցությունը դաշինքի տակ, էտ Սամվել Բալասանյանն ավելի մեծ հեղինակություն ունի՞, դա անելո՞ւ բան է, թե՞ դա էր այն խայտառակությունը, որի տակ պետք էր թաքցնել այդ անարդարությունը»,-եզրափակեց Հեղինե Բիշարյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորեց քննարկվող հարցից խոսել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ