28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ը շատ չի գաղտնազերծում, բայց…

Կառավարության ծրագրի հիմքում դրված են Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթների դրույթները, մասնավորապես սահմանադրական բարեփոխումներին նվիրված Սարգսյանի ելույթը: «Կառավարության գրեթե բոլոր ոլորտներում կային ծրագրային դրույթներ, որոնց հիմքում դրված էր բարեփոխումների սկզբունքը՝ սկսած գնումների գործընթացից՝ վերջացրած հարկային մաքսային աշխատակիցների բարեփոխվելու գործընթացից»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

Վերջինիս խոսքով՝ այս վեց ամսվա համար ծրագիրը բավականին հավակնոտ է, նաև պարտադրող  կառավարության համար, բավականին հստակություններ կան մեջը, թե ինչ պետք է անեն և ինչպես:

Խոսելով ծրագրի շեշտադրումների մասին՝ ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ կախարդական փայտիկ չունեն. «Այս պահի դրությամբ շատ չգաղտանզերծենք, բայց նորից եմ շեշտում՝ համապարփակ, հստակեցված դրույթներով Կառավարության ծրագիր է»: Հարցին, որ լուրեր կան պետական ապարատը 20 տոկոսով կրճատելու մասին, որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը, Սահակյանն ասաց. «Խոսվում է այն կրճատումների մասին, օրինակ բազմաթիվ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, որոնք տարիներ առաջ ստեղծվել են, ու որևէ գործառույթ չեն իրականացրել, դրանք պետք է ավելի օպտիմալացվեն: Խոսվում է գնումների գործընթացի հստակեցման մասին, որոշումներ կայացնելու ապակենտրոնացումից, որովհետև եթե մեկ բջջային հեռախոսի որոշումը պետք է մի ամբողջ Կառավարությունը կայացնի, պետք է դրա հետ կապված գերատեսչությունը որոշում կայացնի, ոչ թե Կառավարությունը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ