28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հարկ եղած դեպքում Արցախը ժողովրդավարության դասեր կտա սուլթանական Ադրբեջանին. Շարմազանովի արձագանքն՝ Ալիևին (վիդեո)

«Ես այնպիսի կարծիք ստացա, որ պարոն Ալիևը ենթագիտակցաբար սխալվել է մեկ բառով, հանրապետություն բառը ճիշտ է ասել, միգուցե ցանկացել է ասել անկախ հանրապետություն, ասել է ինքնավար»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն: «Իսկ եթե ավելի լուրջ, ապա Ալիևը չէ, որ շնորհում է կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-նկատեց նա:

Է. Շարմազանովը հիշեցրեց, որ դեռևս 1988 թվականից է Ղարաբաղի ժողովուրդը պայքարում իր այս աստվածատուր իրավունքի համար: «Իսկ եթե տեղյակ չէ Ալիևը կամ ադրբեջանական կողմը, ապա հիշեցնեմ, որ բանակցային 3 սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է և Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ դա բացահայտ է, տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ»,-հավելեց նա:

Վերջինս շեշտեց, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության գոյությունը լավագույն փաստն է, որ հայ ժողովուրդը չի կարող ինքնավար հանրապետության քաղաքցու կարգավիճակով ապրել Ադրբեջանում, քանի որ այս երկրի ղեկավարությունը ոչ միայն հայ ժողովրդին է հետևում ու ջարդեր կազմակերպում, այլև անշունչ հոգևոր մշակույթն է քանդում, ինչը բարբարոսություն է:

«Ալիևի հայտարարությունը մանավանդ ռուսական լրատվամիջոցներին անտեղի է»: Հիշեցմանը, որ մոտ մեկ ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ ԼՂ խնդրի լուծումը պետք է լինի տարածքներ զիջելով, որի դիմաց պետք է միջազգային կարգավիճակ շնորհվի ԼՂՀ-ին, արդյոք որևէ կապ չկա՞ այս հայտարարության ու Ալիևի հարցազրույցի միջև, Է. Շարմազանովն արձագանքեց. «Երբ ստեղծվել է ՄԱԿ-ը, կազմում կար 56-57 պետություն, այսօր ՄԱԿ-ն ունի 193 անդամ, ուզեն պարոն Ալիևը կամ այս կամ այն միջազգային պաշտոնյան թե չէ, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով և անհնար է գետի հունին հակառակ երկար լողալ: Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է»:

Է. Շարմազանովը հստակեցրեց՝ Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ